Զարուհի Ղարագյոզյան
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գնումների վարչության պետ
Զարուհի Ղարագյոզյան
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գնումների վարչության պետ
2023 – մինչ այժմ
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է էներգախնայողական միջոցառումների միջոցով նվազեցնել հանրային նշանակության շենքերի և բնակավայրերի արտաքին լուսավորության էներգետիկ ծախսերը: Էներգախնայողական միջոցառումներ են համարվում շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացումը ջերմամեկուսիչ նյութերով, արտաքին դռների և լուսամուտների փոխարինումը ավելի արդիական դռներով և լուսամուտներով, դրանց վերանորոգումը, տանիքների և նկուղների ջերմամեկուսացումը, գազով աշխատող նոր կաթսայատների և ջեռուցման համակարգերի կառուցումը, հների արդիականացումը, դրանց կարգաբերումը, բնակավայրերի գոյություն ունեցող արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, հին լուսատուների փոխարինումը ավելի խնայողական լուսատուներով և այլն:
Կլիմայական
ազդեցություն
CO2-ի նվազեցում 1875-ից մինչև 1125
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի շահառուները և կանայք են և տղամարդիկ
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Կրկնօրինակվել է ՀԲ ֆինանասավորմամբ իրականացված ԷԽ ծրագիրը
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ
Համագործակցություն՝
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամ