Հասմիկ Չարխչյան
Վանաշենի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի
Հասմիկ Չարխչյան
Վանաշենի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի
04/2024 - 05/2024
«Կլիմայական կրթություն բոլորի համար» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է ներդնել էկոլոգիական կրթություն Վանաշենի միջնակարգ դպրոցում, հրավիրելով սովորողների ուշադրությունը մարզում առկա բնապահպանական խնդիրների վրա, հետազոտել և ուսումնասիրել դրանք, հասկանալ դրանց էությունը, պատճառ-հետևանքային կապերը, սահմանել դրանց լուծմանը միտված գործողությունները, հանրայնացնել դրանք և համագործակցային ուղենիշներ ձևավորել խնդիրների լուծման համար։ Ծրագրի համար հիմք է ծառայել Ռոջեր Հարթի մասնակցության մոդելը, որի տարբեր աստիճանների փորձարկման համար սահմանվել է գործողությունների քայլաշար, մշակվել նախագծի ձևաչափով և ներդրվել 9-րդ դասարանում։
Ծրագրի նպատակներն են՝ խորությամբ ուսումնասիրել Արարատի մարզի էկոլոգիական և սոցիալական հիմնախնդիրները, դպրոցահասակ երեխաներին հնարավորություն տալ ուսումնասիրել դրանք, անտարբերություն չդրսևորել և հանդես գալ որպես ակտիվ քաղաքացիներ, նրանց մասնակցությամբ տեղծել կապեր տնտեսական և հանրային ենթակառուցվածքների միջև, քննարկումների, լուսաբանման, հանրայնացման միջոցով հրավիրել հասակակիցների ուշադրությունը հիմնախնդիրների վրա, լուծել համագործակցության և մասնակցայնության միջոցով, օրինակ ծառայել իրենց հասակակիցների համար՝ նմանօրինակ գործողություններ, հանրային արշավներ և նախաձեռնություններ իրականացնել իրենց համայնքներում։
Ծրագրի միջոցով երեխաները ուշադրություն են դարձնում այնպիսի հիմնախնդիրների կամ սպառնալիքների, ինչպիսիք են ջրի, շրջակա միջավայրի աղտոտվածություն, խմելու ջրի բացակայություն՝ հանրային նշանակություն, զբոսաշրջային նշանակություն ունեցող վայրերում, բջջային կապի, տեղեկատվական ցուցանակների, տաղավարների բացակայություն, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործում, մարզի բնական և մշակութային հուշարձաններին անհասանելիություն՝ անվտանգ և ապահով ճանապարհների միջոցով։
Ծրագրի առաջնային փուլի համար ընտրվել է «Հրեշտակների ձոր» տեղանքը Դաշտաքար գյուղում, ուսումնասիրությունները կատարվել են ինչպես նշված, այնպես էլ մերձակա տարածքում, երեխաները տարածել են իրենց կողմից հավաքագրած, արձանագրած տեղեկույթը համադասարանցիների շրջանում, միասին քննարկել և դուրս բերել այն բոլոր հիմնախնդիրները, որոնց ականատես են եղել և միասնական քննարկման միջոցով լուծումներ առաջադրել և ձեռնարկել գործողություններ։ Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է նմանօրինակ միջոցառումների շարք իրականացնել Խոսրովի անտառի տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների վայրերում։
Ծրագրի լուծմանը միտված բաղադրիչներն են՝ կազմակերպել ծառատունկ ամայի տարածքներում, տեղադրել տաղավարներ՝ ստվերից և շոգից պաշտպանվելու համար, հանրությանը հասանելի դարձնել խմելու ջուրը, ինչպես նաև տեղանքի բնական հանքային ջրի պաշարը օգտագործել ծառայեցնելով հանրության շահերին, և ոչ թե մասնավորի շահագործման նպատակով, վերանորոգել զբոսաշրջային նշանակություն ունեցող ճանապարհը, կազմակերպել աղբահանություն առավել հաճախ, քան իրականացվում է, տեղադրել աղբի տեսակավորման համապատասխան տարրաներ հանրային տարածքներում, տեղադրել շարժական հեռախոսակապ «Հրեշտակների ձոր» տարածքում, դեպի նշված տարածքն ուղղորդող ցուցանակներ տեղադրել սյուների կամ այլ բնական հարմարանքների վրա։
Կլիմայական
ազդեցություն
«Արարատի մարզում առկա էկոլոգիական խնդիրներ» ծրագիրը միտված է կլիմայական ազդեցության մի շարք բաղադրիչների ուսումնասիրմանը, դրանց նկատմամբ համալիր մոտեցումների մշակմանը, խնդիրների փոխկապակցվածության և պատճառների հայտնաբերմանը, դեռահասների ստեղծագործականության, քննական մտածելակերպի միջոցով խնդիրներիբբացահայտման, բարձրաձայնմանն ու լուծումների առաջադրմանը։
Մշակելով լուծումներ՝ վերջիններս ստեղծում են կապեր և համագործակցություն իրենց և պետական մարմինների միջև, հաշվետվողականություն սահմանում տարածաշրջանի բնակիչների և նրանց կարիքների բավարարման վերաբերյալ, դրսևորում բարձր մասնակցայնություն տնտեսական և սոցիալական խնդիրների բարելավման, նոր ռեսուրսների և հնարավորությունների ստեղծման գործում։
Որակական արդյունքը՝ էական և զգալի փոփոխություններ կգրանցվեն մարզի զբոսաշրջային ուղղություններում, կընդլայնվի հետաքրքրությունը և այցելությունը տեսարժան վայրերի, բնության հուշարձանների, պատմամշակութային վայրերի նկատմամբ, նոր նշանակություն և կարևորություն ընձեռնելով տեղի բնակչության սոցիալական և տնտեսական գործունեությանը։
Քանակական առումով ծրագիրը հիմք կծառայի Հայաստանի այլ մարզերի նմանօրինակ վայրերում առկա հիմնախնդիրների լուծման համար, հիմք կհանդիսանա ռեսուրսների ճիշտ օգտագործման, կլիմայական փոփոխությանը միտված գաղափարների մշակման և իրագործման համար
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի հիմնական իրականացնողներն աղջիկներ են: Ուսումնասիրությունները կատարվում են նրանց կողմից, ըստ որի վերջիններս զարգացնում և կատարելագործում են մի շարք կարողունակություններ, որոնք դրսևորվում են թե՛ թիմային, թե՛ անհատական աշխատանքում։ Ծրագիրն օգնում է նրանց բացահայտել իրենց ներուժը, հանդես գալ որպես ակտիվ քաղաքացիներ, ձևավորել քննադատական և վերլուծական մտածելակերպ, ձեռք բերել և ամրապնդել փափուկ և կոշտ հմտություններ։ Վերջիններս իրենց ուսումնասիրությունները տարածում են հասակակիցների շրջանում՝ հետազոտական, խնդրի լուծման առաջադրումները կատարում համադասարանցի տղաների հետ միասին։
Հանրայնացնելով նախագիծը՝ նախատեսվում է լուծմանը միտված աշխատաքներում ընդգրկել թվով հավասարաչափ՝ 30 արական և իգական սեռի դպրոցահասակ երեխաներ Վանաշենի և Դաշտաքարի միջնակարգ դպրոցներից, շուրջ 30 մասնակից շահագրգիռ կողմերից, աշխատակիցներ համայնքապետարաններից և Արարատի մարզպետարանից։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Հաջորդիվ նախատեսվում է նույնատիպ նախագծերի շարք Խոսրովի անտառի պատմամշակութային վայրերին կից տարածքներում։ Ըստ այդմ այն դեռևս չի կրկնօրինակվել, սակայն հանրային հնչեղություն ստանալուն պես նախատեսվում է փորձի փոխանակում այլ մարզերի դպրոցահասակ երեխաների հետ, ինչպես նաև հանրային արշավի իրականացում մարզերի բնության հուշարձանների և պատմամշակութային վայրերի բարեկարգման համար
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Արարատի մարզ, գյուղ Դաշտաքար, «Հրեշտակների ձոր» և մերձակա տարածք, Խոսրովի պետական արգելոց
Համագործակցություն՝
Վանաշենի միջնակարգ դպրոց, Վանաշենի և Դաշտաքարի համայնքապետարան, Արարատի մարզպետարան, բջջային կապի օպերատորներ