Անահիտ Հարությունյան
«Նիզակ մեդիա»
Լրագրող
Անահիտ Հարությունյան
«Նիզակ մեդիա»
Լրագրող
Ծրագրի նկարագրություն
Ակնա լիճը գտնվելով Արարատյան դաշտավայրում սնվում է ընդերքի ջրերով ու աղբյուրներով։ ՀՀ ամենամեծ ստորերկրյա ջրավազանը գտնվում է Արարատյան դաշտի հիմքում։ Սրանք բարձրորակ ստորերկրյա ջրային ռեսուրսների ռազմավարական պաշարներ են ու մինչ օրս առանց լրացուցիչ մաքրման պիտանի են խմելու համար: Տարիների ընթացքում այդ պաշարները կրճատվել են։ Ոռոգման համակարգի համար օգտագործված ջրի անխնա օգտագործումը ու ջրային կորուստները, ինչպես նաև 2007թ․ ձկնաբուծարանների գործունեությունը, կլիմայի փոփոխություններն և այլ գործոններ հանգեցրել են այն իրավիճակին, որ 1983թ համեմատ ստորերկրյա ջրերի մակարդակը իջել է 15 մետրով։ Վիճակագրական տվյալների համաձայն ստորերկրյա ջրերի 40 տոկոսից ավելին հատկացվում է ձկնաբուծությանը։ Ներկայումս հանրապետությունում գրանցված ձկնաբուծարանների 82%-ը գործում է միայն Արմավիրի և Արարատի մարզերում:
Նման մեծ ծավալների օգտագործումը հանգեցրել է նրան, որ ջրային շատ աղբյուրներ ցամաքել են, չկան ինքնաշատրվանող աղբյուրներ, ջուրը պակասել է՝ ճնշումը նվազել։
Այս խնդիրների բարձրաձայնման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմվել և հրապարակվել է հոդված, որը հրապարակվել է «Նիզակ մեդիա» տեղեկատվական հարթակում։
Կլիմայական
ազդեցություն
Լճի բնապահպանական խնդիրները բարձրաձայնող հոդվածի հրապարակում
Գենդերային
բաղադրիչ
Ընթերցողները և կանայք են և տղամարդիկ։
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Հանրային իրազեկում լճի խնդիրներին, ստորերկրյա պաշարների խնայման հնարավորությունների մասին
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Արմավիրի մարզ, Ակնալիճ գյուղ
Համագործակցություն՝
«Նիզակ մեդիա» տեղեկատվական հարթակ