Առաջադրող՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
Առաջադրող՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
Ալվարդ Ավագյան
«ՎԼԱԴԻՄԻՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ Տնօրեն
էներգաարդյունավետության բարձրացում
04/2020 - մինչ այժմ
«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Բժշկական կենտրոնը զինված է գերժամանակակից և էներգաարդյունավետ սարքսարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում նորարարական լուծումներով և էլեկտրաէներգիայի խնայմամբ իրականացնել բժշկական ծառայությունների տրամադրումը՝ Հայաստանից և արտերկրից ժամանող բուժառուներին, միաժամանակ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմմանը։
Ծրագրի լուծումն է Էներգաարդյունավետ և ժամանակակից սարք-սարքավորումների միջոցով նպաստել բժշկական հաստատություններում նորարարությանը և զարգացմանը։
«Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն բազմապրոֆիլ առողջապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է՝ հագեցած ժամանակակից ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներով և ոլորտի լավագույն մասնագետներց կազմված թիմով։ Ընկերության առաքելությունն է ներդնել բոլոր ռեսուրսներն ու ջանքերը՝ ուղղված հաճախորդի լիարժեք կյանք վայելելուն։ Հաճախորդների նկատմամբ հոգատարությունը, նորարարությունը և մատուցվող ծառայությունների շարունակական բարելավումը, ինչպես նաև թիմի պրոֆիսիոնալիզմի բարձրացում և զարգացումը ընկերությամն հինական արժեքներն են, որը հնարավոր չէ իրականացնել առանց կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների։
Կլիմայական
ազդեցություն
Էլ. Էներգիայի կայուն տնտեսումներ, արդյունքում արտանետումների կրճատումներ։
Գենդերային
բաղադրիչ
Կազմակերպության տնօրենը կինը է, ով մշտապես կիրառում է նորարարական լուծումներ և մեծ ուշադրություն է դարձնում գենդերային բաղադրիչին։
Ընկերության ընդհանուր աշխատուժի 50%-ից ավելին, իսկ ղեկավար հաստիքների շուրջ 40%-ը հանդիսանում են կանայք։
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագիրը կլիմայի մեղմման գործընթացի և նորարարական լուծումների հրաշալի օրինակ է։ Ժամանակակից աշխարհում ընկերության էներագաարդյունավետության բարձրացումը հաջողության գրավականներից է, ուստի ընկերության համար միշտ առանցքային դեր է ունեցել նորագույն սարքավորումների ձեռքբերումը և կիրառումը, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստումն ու կարողությունների զարգացումը։ Կենտրոնը նաև համագործակցում է արտասահմանյան մի շարք երկրների առաջատար կլինիկաների հետ, ինչը հնարավորություն է տալիս մասնագետներին պարբերաբար մասնակցել միջազգային գիտաժողովների և վերապատրաստումների։ Ընկերության վարքագիծը հրաշալի օրինակ է, ինչը նաև բարձրացնում է մրցակցության շեմը։
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ք․ Երևան
Համագործակցություն՝
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ