Հասմիկ Ումրշատյան
Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց,
ՄԿԱ գծով փոխտնօրեն
Հասմիկ Ումրշատյան
Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց,
ՄԿԱ գծով փոխտնօրեն
2022- 2024
«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է՝
համայնքի բնակիչներին իրազեկել գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխության հետևանքների և ազդեցություններին հարմարվելու միջոցների մասին,
բացահայտել համայնքում սովորողների և բնակիչների բնապահպանական և բնօգտագործման կուլտուրայի ձևավորվածության վիճակը
հանդիպել հաջողակ գյուղատնտեսների հետ, այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարան,
համագործակցել բնապահպանական ՀԿ-ների հետ,
խնդրի գործնական ուսումնասիրում, դաշտային հետազոտությունների, հարցումների անցկացում, լրացուցիչ գրականության հետ աշխատանք։
Ծրագրի շրջանակներում հիմնական իրականացված գործողություններն են՝
Հանդիպումների կազմակերպում հաջողակ գյուղատնտեսների հետ
Այցելություն Ագրարային համալսարան
Համագործակցություն բնապահպանական ՀԿ-ների հետ
Մասնակցություն բնապահպանական նախագծերին և ստացած գիտելիքների փոխանակում համայնքի բնակիչներին
Շաբաթօրյակների, ծառատունկեր կազմակերպում
Տեղեկատվական տեսանյութերի, բրոշուրների պատրաստում, որտեղ նաև տեղադրված են QR կոդեր և տարածում բնակիչների շրջանում և սոցիալական ցանցերում, ապահովելով հանրային լայն իրազեկում
Թափոնարվեստ ցուցահանդեսի կազմակերպում, օրգանիկ գյուղատնտեսության մեկնաբանությամբ բրոշուրների, տեսանյութերի տարածում, երկիր մոլորակի օրվան նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպում
Կլիմայական
ազդեցություն
Ծրագիրը մեծացնում է կլիմայի վերաբերյալ իրազեկությունը և հարմարվողականությունը՝ համայնքին իրազեկելով գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին: Գործողությունները, ինչպիսիք են հանդիպումները գյուղատնտեսների հետ, այցելությունները Ագրարային համալսարան և համագործակցությունը բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ, խթանում են կայուն գործելակերպը: Ծառատունկը և թափոնների արվեստի ցուցահանդեսները խրախուսում են շրջակա միջավայրի պահպանությունը, մինչդեռ տեղեկատվական նյութերը բարձրացնում են հասարակության լայն իրազեկությունը՝ խթանելով կայունության մշակույթը:
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրին մասնակցել է 70% աղջիկ և 30% տղա
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Շարունակական համագործակցություն համայնքի բնակիչների և սովորողների հետ էկոլոգիական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար
Ստացած գիտելիքներով և փոձով փոխանակում համայնքի բնակիչների շրջանում,
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
Գեղարքունիքի մարզ, գ․ Կարմիրգյուղ
Համագործակցություն՝
Հայաստանի ազգային ագրարային համալսարան,Մարգահովիտի բնապահպանական կենտրոն, Բնապահպանական ՀԿ-ներ