Գայանե Վարդանյան
Կայուն/կանաչ ֆինանսներ նախագծի կառավարիչ
Գայանե Վարդանյան
Կայուն/կանաչ ֆինանսներ նախագծի կառավարիչ
«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է՝
կլիմայական ռիսկերից ածանցվող ֆինանսական ռիսկերի կառավարում, ֆինանսական կայունության ապահովում,
բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) չափանիշների ինտեգրում ֆինանսական որոշումների կայացման մեջ և աջակցում կայուն տնտեսական աճին,
ֆինանսական համակարգի մասնակիցների իրազեկության բարձրացում ԲՍԿ ռիսկերի մասին և այս ռիսկերը մեղմելու և կառավարելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նման դրանց երկարաժամկետ բնույթը և գնահատման անորոշությունը:
ՀՀ կենտրոնական բանկի մշակած կայուն ֆինանսավորման ճանապարհային քարտեզով սահմանված գործողությունների իրականացում չորս հիմնական ուղղություններով՝
Մոբիլիզացնել ֆինանսավորումը. հեշտացնել կապիտալի ռիսկի վրա հիմնված, շուկայամետ և հարատև հոսքն արդյունաբերություն և այլ ոլորտներ, որոնք համահունչ են Հայաստանի ածխածնի արտանետման նվազեցման հավակնություններին:
Ընդլայնել շուկաները. աջակցել գիտելիքների փոխանցմանը, նվազեցնել տեղեկատվական անհամաչափությունները, ապահովել շուկայի նկատմամբ վստահությունը և ամրապնդել կայուն ֆինանսավորման համար նպաստավոր միջավայր:
Ներդնել կայուն զարգացման սկզբունքները. ուղղորդել ֆինանսական հատվածի մասնակիցներին իրենց բիզնես որոշումերի մեջ բնապահպանական սոցիալական կառավարման (ESG) սկզբունքների ներդրման հարցում:
Ձևավորել իրազեկում և գիտելիք. բարձրացնել ԲՍԿ ռիսկերի և հնարավորությունների մասին իրազեկության մակարդակը Հայաստանում, զարգացնել կարողությունները ՀՀ կենտրոնական բանկի ներսում և ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում:
Հղումներ՝
https://www.cba.am/AM/News/Pages/news_06-10-2023.aspx#sthash.jjUxKmxw.dpbs
https://www.cba.am/AM/pmessagesannouncements/National_Sustainable_Finance_Roadmap_06.10.2023.pdf
Կլիմայական
ազդեցություն
Կլիմայական ռիսկերի մասին իրազեկվածության բարձրացում ֆինանսական համակարգի մասնակիցների շրջանում․ 2023թ. նոյեմբերից իրականացվել են 8 թեմատիկ սեմինարներ Վերակառուցման և զարգացման բանկի փորձագետների և առևտրային բանկերի ներկայացուցիչների հետ: Քննարկվող թեմաներն ընդգրկել են՝ կլիմայական ռազմավարության մշակում, կլիմայական սցենարների մշակում, կայուն ֆինանսավորման պրոդուկտներին ծանոթացում, ցուցանիշներ և թիրախներ, բնապահպանական, սոցիալական, կառավարչական (ԲՍԿ) ռիսկերի հաշվետվողականություն:
Ֆինանսական համակարգի մասնակիցների համար ԲՍԿ ռիսկերի կառավարման գործիքի (ռիսկ ռադար և ջերմային քարտեզ) մշակում: Ռիսկ ռադարը գնահատում է տնտեսական ոլորտին սպառնացող հնարավոր կլիմայական ռիսկը։ (https://www.cba.am/AM/pperiodicals/Stability_Report_2023.pdf), էջ 51
Գենդերային
բաղադրիչ
ՀՀ կենտրոնական բանկի կայուն ֆինանսների աշխատանքային խումբը, որտեղ ներգրավված են աշխատակիցներ վերահսկողության, կարգավորման, զարգացման վարչություններից, բաղկացած է հավասարապես կին և տղամարդ աշխատակիցներից:
Կայուն ֆինանսներ նախագծի կառավարիչը հանդիսանում ծրագրի ղեկավարը, իսկ նախագծի առաջատարը ԿԲ խորհրդուն ևս կին է՝ խորհրդի անդամ տիկին Հասմիկ Ղահրամանյանը:
Կայուն ֆինանսների ճանապարհային քարտեզի «մոբիլիզացնել ֆինանսավորումը» հենասյան շրջանակներում իրականացվող գործողություններից է սոցիալական նկատառումների ներդնումը ՀՀ ֆինանսական համակարգում: Նկատառումները կազմվելու են և ներկայացվեն ֆինանսական կազմակերպություններին երեք խումբ առաջարկությունների տեսքով՝ գենդերային նկատառումներ, ֆինանսական ներառականություն և սոցիալական ներդրումներ: Առաջարկությունները նախնական տարբերակը նախատեսվում է ներկայացնել մինչև տարեվերջ:
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ֆինանսական համակարգում կայուն ֆինանսների չափանիշների ներդնումը կենտրոնական բանկի կողմից իրականացվում է միջազգային լավագույն փորձի օրինակով՝ տեղական փորձագետների հետ համագործակցությամբ, տեղական շուկայի առանձնահատկությունները հաշվի առնելով: Հաշվի առնելով փորձի փոխանակման այս օրինաչափությունները՝ երկրները կարող են միմյանց օրինակով քայլեր ձեռնարկել, սակայն կրկնօրինակում որպես այդպիսին չի կարող արձանագրվել՝ տեղական շուկայի առանձնահատկությունները հաշվի առնելով:
Կոնտակտային տվյալներ՝
Ծրագրի իրականացման վայր՝
ք․Երևան
Համագործակցություն՝
Ասիական զարգացման բանկ
Զարգացման ֆրանսիական գործակալություն
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ
Գերմանական խնայողական բանկերի միության միջազգային համագործակցության միավորում
Համաշխարհային բանկ
Եվրոպական ներդրումային բանկ