Կոչ ենք անում բոլոր այն կանանց և աղջիկներին, ովքեր աշխատում են կամ սովորում են էներգետիկայի և կլիմայի փոփոխության հետ կապված ոլորտներում՝ միանալ WiCE համայնքին՝ աջակցելու կայուն զարգացմանը, օգտվելու մասնագիտական աճի հնարավորություններից, ստանալու աջակցություն, իրազեկվելու ոլորտային զարգացուների և միջոցառումների մասին, ինչպես նաև կապեր հաստատելու համար:
Այս անդամակցությունը ձեզ հնարավորություն է տալիս՝
Իրականացնել համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ՝ գործընկեր կազմակերպությունների հետ
Մասնակցել թեմատիկ քննարկումների, մասնագիտական հանդիպումների և ոլորտային միջոցառումների
Կիսվել տեղեկատվությամբ և փորձով, ինչպես նաև ոգեշնչվել այլ մասնագետներից
Զարգացնել ձեր մասնագիտական հմտությունները և խորացնել գիտելիքները
Ընդլայնել ձեր մասնագիտական կապերի ցանցը
WiCE ցանցին անդամակցությունը բաց է բոլոր այն կանանց և աղջիկների համար, ովքեր կիսում են մեր նպատակներն ու արժեքները և ցանկանում են զարգանալ ու զարգացնել նաև իրենց ոլորտը։ Ցանցին միանալու ձևաթուղթը ստորև․