«ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործողություններում գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները» թեմայով խորհրդաժողով
18-19.11.2021
Կանայք կլիմայում և էներգետիկայում" ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը ներկայացրել է "Կլիմայի փոփոխությունը, էներգետիկան և գենդերային հարցերը" թեմայով զեկույցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի կազմակերպած «ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործողություններում գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները» թեմայով խորհրդաժողովին։ Մասնավորապես ներկայացվեց բնակելի սեկտորում ջեռուցման առնչությամբ հիմնախնդիրները, հնարավոր լուծումները, ինչպես նաև ներկայացվեց առաջարկություններ գենդերային քաղաքականությունում և գործողության ծրագրում ներառելու համար։
Խորհրդաժողովի նպատակն էր վերհանել կլիմայի փոփոխության համատեքստում առկա կանանց և սոցիալապես խոցելի խմբերին վերաբերող հիմնախնդիրները և ներկայացնել դրանց լուծմանն ուղղված հնարավոր միջոցառումները:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:
Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի փորձագետները ներկայացրեցին Հայաստանում կլիմայի փոփոխության միտումները, առկա խոցելիությունն ու ռիսկերը, իրականացվող ծրագրերը և դրանցում ներառված գենդերային ուղղվածությամբ պահանջները, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, տուրիզմի, առողջապահության ոլորտներում և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության գործողությունների պլանավորման գործընթացում առկա գենդերային հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր միջոցառումները:
Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ՀՀ կառավարության, պետական մարմինների, ՄԱԶԾ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ավելի քան 50 ներկայացուցիչ:
Մանրամասները` https://bit.ly/3DNlJTB կայքում: