Առաջադրող՝ ԵՀ Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագիր
Աստղինե Պասոյան
Ծրագրի ղեկավար, «էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն
ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի
02/2018 - 04/2022
«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է Արթիկ և Ապարան քաղաքներում համայնքահեն վերականգնվող էներգիայի արտադրության և կայուն էներգիայի փոխակերպման կենսունակ մոդելի մշակումը և փորձարկումը: Դեպի «կանաչ» քաղաք համակարգային անցում կատարելու համար հարկավոր է բարձրացնել էներգետիկ անվտանգությունը և կայունությունը, նվազեցնել ածխածնային հետքը և կիրառել կայուն էներգետիկ լուծումներ:Ծրագրի շրջանակում Արթիկում կառուցվեց Հայաստանում առաջին համայնքային առևտրային ֆոտովոլտային էլեկտրակայանը՝ տարեկան 1334,4 ՄՎտժ էլեկտրաէներգիայի արտադրական հզորությամբ։ Այն ապահովելու է կայուն եկամտաբերություն և, կանաչ էներգիայի արտադրության և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հետ մեկտեղ, թույլ է տալու համայնքին իրականացնել նոր ծրագրեր էներգախնայողության և վերականգնվող էներգիայի բնագավառում:
Կլիմայական
ազդեցություն
Արթիկում կառուցված 600 կՎ դրվածքային հզորությամբ ՖՎ էլեկտրակայանը տարեկան կարտադրի ավելի քան 900,000 կՎտժ, իսկ ՋԳ արտանետումների տարեկան կրճատման ծավալը կկազմի մոտ 480 տ
Գենդերային
բաղադրիչ
Ծրագիրն իրականացվել է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից, որի անձնակազմի մեծ մասը կանայք են
Ծրագրի իրականացման շրջանակներում կանայք են ներգրավվել նաև Արթիկի համայնքապետարանի աշխատակազմից
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Հաջողվեց համայնքային առևտրային ՖՎ էլեկտրակայանների կառուցման համար սահմանել լիցենզավորման գումարային 15 ՄՎտ քվոտա, որի շրջանակներում համայնքներում կարող են կառուցվել մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայաններ
Կոնտակտային տվյալներ՝
«էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ
apasoyan@esfarmenia.org
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Շիրակի մարզ, ք․ Արթիկ
Համագործակցություն՝
Եվրոպական Հանձնաժողով և Արթիկի համայնքապետարան, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ ցուցադրական նախագծեր»