«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության հաղթողները և մասնակցները

Մրցանակաբաշխության նպատակն էր ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։

2022թ. ապրիլի 5-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը նպատակ ուներ ճանաչելի դարձնել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։


Մրցանակաբաշխությունն ունեցել է վեց անվանակարգ՝


  • Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ

  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ

  • Կլիմայական խնդիրների լուսաբանում

  • Կլիմայական կրթությունը բոլորի համար

  • Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ

  • Երիտասարդները կլիմայական գործողություններում

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ստացվել է 100 դիմում-հայտ, որից վեց լավագույն նախագծերի հեղինակները կամ թիմերը արժանացել են մրցանակների:

Ներկայացված հաղթող նախագծերի առաջնորդներն են՝ ըստ անվանակարգերի՝

«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում հաղթող

Աստղինե Պասոյան

Ծրագրի ղեկավար, «էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն

«ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագիր

«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգում հաղթող

Նունե Սարուխանյան

«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ, Կայուն գյուղատնտեսության խորհրդատու, գ․գ․թ

«Ուսուցման կանաչ կենտրոն» ծրագիր

«Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգում հաղթող

Անահիտ Թարխանյան

«Ռադիո Հայ» լրատվամիջոցի Տնօրենների Խորհրդի նախագահ, ճարտարապետ

«Կանաչ էներգիան կայուն եթերի ուղեկից» ծրագիր

«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում հաղթող

Հռիփսիմե Մկրտչյան

Էկո Աղբ բնապահպանական ՀԿ նախագահ

«Աղբ չէ» ծրագիր

«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում հաղթող

Նունե Հարությունյան

ՌԱՄԱ փորձագիտական խումբ/ ԵՄ հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագիր Ծրագրի ազգային համակարգող

«Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության» ծրագիր

«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում հաղթող

Դիանա Բադեյան

«Climate Uturn» գործադիր տնօրեն

«Ապագա առաջնորդներ» ծրագիր

«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում ներկայացված նախագծերի առաջնորդներն են՝

«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգում ներկայացված նախագծերի առաջնորդներն են՝

«Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգում ներկայացված նախագծերի առաջնորդներն են՝

«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում ներկայացված նախագծերի առաջնորդներն են՝

«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում ներկայացված նախագծերի առաջնորդներն են՝

«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում ներկայացված նախագծերի առաջնորդներն են՝