Առաջադրող՝ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամ
Նունե Հարությունյան
ՌԱՄԱ փորձագիտական խումբ/ ԵՄ հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագիր
Ծրագրի ազգային համակարգող
Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության ծրագիր
02/2020 - մինչ այժմ
«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել ռեսուրսների արդյունավետ և ավելի մաքուր արտադրության (ՌԱՄԱ) կիրառման աջակցության գործողությունների և խորհրդատվական ծառայությունների նկարագրություն՝ որպես «Եվրոպական միությունը շրջակա միջավայրի համար (ԵՄ հանուն շրջակա միջավայրի)» տարածաշրջանային ծրագրի իրականացման մաս Արևելյան գործընկերության վեց երկրներում: Ծրագիրն օգնում է երկրում բարձրացնել ՓՄՁ-ների արտադրողականությունը, արտադրանքի որակը և մրցունակությունը: Ընտրված ճյուղերի ՓՄՁ կազմակերպությունների համար ՌԱՄԱ գնահատումների արդյունքները և միջոցառումների իրականացումը նույնպես կծառայեն իրազեկման ամրապնդմանը և պատկերավոր ցույց կտան շրջանաձև տնտեսության օգուտներն ու կիրառման լավագույն փորձը՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ավելի մաքուր արտադրության գործիքների կիրառմամբ: Ծրագիրն ուղղված է շրջանաձև տնտեսության ներդրմանը և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը՝ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման օպտիմալացման (նյութեր, ջրային ռեսուրսներ, էներգիա), թափոնների կրճատմանը:
Կլիմայական
ազդեցություն
Օգտագործելով էներգաարդյունավետ լուծումներ` CO2 արտանետումների քանակի կրճատում
ՌԱՄԱ աուդիների արդյունքում թափոնների և արտանետումների կրճատման միջոցով բնության և շրջակա միջավայրի վրա արտադրական համակարգերի բացասական ազդեցության նվազեցում
Գենդերային
բաղադրիչ
Ծրագիրը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում գենդերային բաղադրիչին
Մշակվել է գենդերային մոտեցումների կիրառման սկզբունքներ՝ ՌԱՄԱ մեթոդաբանության և գնահատումների իրականացման
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Կրկնօրինակման ներուժն արդեն փորձարկվում է 25 նոր կազմակերպություններում՝ քիմիական, շինարարական, գուղմթերքի արտադրության, տեքստիլի և այլ տնտեսություններում:
Կոնտակտային տվյալներ՝
ՌԱՄԱ փորձագիտական խումբ/ ԵՄ հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագիր
Ծրագրի իրականացման վայր՝
Հայաստան
Համագործակցություն՝
ԵՄ, ՄԱԿ-ի ԱԶԿ