Առաջադրող՝ Climate Uturn թիմ
Դիանա Բադեյան
«Climate Uturn»
գործադիր տնօրեն
09/2020 - մինչ այժմ
«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է ուսուցման արդյունավետ գործիքները նախագծային ուսումնառության հետ համադրելու միջոցով ձևավորել երիտասարդների համայնք, որն ունի անհրաժեշտ հմտություններ ու փորձառություն Հայաստանն առաջնորդելու էկոլոգիապես կայուն զարգացման ճանապարհով։ Ծրագիրը գործում է երեք փուլով։ Նախ անցկացվում է ինտերակտիվ դասընթաց սննդին, նորաձևությանը, քաղաքներին վերաբերող էկոլոգիական խնդիրների և աշխարհում դրանց տրվող հաջողված ու նորարական լուծումների մասին, աշակերտակենտրոն քննարկումներ, որոնք զարգացնում են քննադատական և ստեղծարար մտածողություն, իրավիճակային խնդիրների վերլուծություններ՝ մենթորի ուղղորդմամբ։ Այնուհետև ձեռք բերված գիտելիքների օգտագործմամբ՝ էկոլոգիական նախագծերի մշակում և գործարկում, որոնք միտված են լուծել աշակերտների համայնքում որևէ էկոլոգիական խնդիր։ Վերջում ստեղծվում է ծրագրի շրջանավարտներից և աշակերտներից կազմված էկո համայնք-պլատֆորմ, որի նպատակն է տարբեր քաղաքներից աշակերտների համագործակցությամբ իրականացնել էկոլոգիական նախագծեր։
Կլիմայական
ազդեցություն
50 առցանց և առկա էկոլոգիայի, էկոլոգիական կայունության մասին միջոցառում, 10 էկոլոգիական նախագիծ, որն իրականացվել է երիտասարդների կողմից, 10 ներգրավված քաղաք
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրին մասնակցել են 115 աղջիկ և 45 տղա աշակերտ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագիրը 2020թ-ի սեպտեմբերին անգլերենով մեկնարկել է Այբ դպրոցի աշակերտների մասնակցությամբ, ռուսերենով՝ HeadHunter կազմակերպության հետ Ռուսաստանում։
Հաջող ընթացքից հետո ծրագիրը իրականացվել է Հայաստանի 8 և Ռուսաստանի 2 քաղաքներում։
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ ք․Երևան, ք․Նոյեմբերյան, ք․Վաղարշապատ, ք․Դիլիջան, ք․Բերդ, ք․Գորիս, ք․Սիսիան, ք․Կապան,
ՌԴ ք․Կոլոմնա, ք․ Նիժնի Նովգորոդ
Համագործակցություն՝
HeadHunter, Krisp, eBay, 10Web, IDeA Foundation, ԳՄՀԸ-GIZ