11.06.2024


ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության հետ համատեղ, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» խորագիրը կրող միջոցառում-մրցանակաբաշխություն:

⏳Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ հուլիսի 3:


04.12.2023


«Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը մասնակցեց Հայաստանում կանաչ պետական գնումների և էկոպիտակավորման վերաբերյալ EU4Environment բաղադրիչի նորքո կազմակերպվող աշխատաժողովին։


07.06.2023


Տեղի ունեցավ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ- ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ գիրք» էկոկրթությունը ՏՀՏ գործիքների կիրառմամբ» ծրագրով նախատեսված «Էկո կաֆե» խորագիրը կրող աշխատաժողովը։

Բաց նամակ լիազոր մարմիններին Նուբարաշենի աղբավայրի հրդեհի կապակցությամբ

25.05.2023


Մայիսի 18-ին բռկնված հրդեհը 7 օր է չի ստացվում մարել, այդ պարագայում հարկավոր են քայլեր Երևանի և հարակից բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերը շատ մեծ են։

Հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են պատասխանատու կառույցներին։

Ավելին՝ news.am հոդվածում

Քննարկում Երևանի՝ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի շուրջ

30.03.2023


Կազմակերպության փորձագետներ՝ Նունե Սաքանյանը և Մերի Հարությունյանը մասնակցեցին 2023թ. մարտի 30-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցած «Քաղաքացիների իրավունքը՝ ապրելու մաքուր և առողջ շրջակա միջավայրում» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Այն կազմակերպել էր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագրի շրջանակներում՝ CEE Bankwatch Network միջազգային ցանցի աջակցությամբ: 

06.09.2022


Սույն թվականի սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ «Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշումների քարտեզագրում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներքո: 

13.08.2022


Ամփոփվել են Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության կողմից կազմակերպված կլիմայի փոփոխության վերաբերյալ մրցույթ-հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 135 հոգի։

12.08.2022


Օրվա կապակցությամբ կազմակերպել ենք մի հետքրքիր մրցույթ, որին մասնակցելով` կարող եք ստուգել Ձեր գիտելիքները կլիմայի փոփոխության վերաբերյալ, իսկ առավելագույն միավորները հավաքելու դեպքում՝ ստանալ անակնալ նվեր կազմակերպության կողմից։ 

20.07.2022


Հուլիսի 20-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային հանդիպումը, պետական, կրթական, հետազոտական, հասարակական և գործարար ոլորտների հետաքրքրված անձանց մասնակցությամբ։

20.07.2022


Կ.գ.թ. Տատյանա Դանիելյան, կ.գ.թ. Արամ Աղասյան, 

Անի Սաֆարյան 

“Դիլիջան՚” ազգային պարկում կենսաբազմազանության  մոնիթորինգի  համակարգի ներդրման հիմնական նպատակն է կանխատեսել  տարածքում բնական ու մարդածին  ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործնթացների զարգացումը և կառավարման անհրաժեշտ միջամտությունների միջոցով լանդշաֆտների, բնական միջավայրերի և տեսակների  պահպանության բարելավման նպաստումը:

31.05.2022

Հովածի հեղինակներն են՝ Կ.գ.թ. Տատյանա Դանիելյան, կ.գ.թ. Դշխուհի Սահակյան (ԿՏԲԿ Հայաստան), Նունե Հարությունյան (ԿՏԲԿ Հայաստան), կ.գ.թ. Արամ Աղասյան (ՀՀ ՇՄՆ), կ.գ.թ. Արմինե Հայրապետյան (ԿՏԲԿ Հայաստան) EU BSB 884 ծրագրի աշխատակազմ

12.05.2022

2022թ. մայիսի 12-ին  «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետազոտական թիմը Գավառի մարզպետարանում ներկայացրեց «Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշման քարտեզագրում` Գավառ համայնքի օրինակով» հետազոտության նախնական արդյունքները։ Հետազոտական աշխատանքները իրականցվել են  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում։

11.12.2021

««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի վերաբերյալ հրապարակվել է SGP Youth in Action գրքույկի մեջ, որտեղ ներկայացված են տարբեր երկրների հաջողված ծրագրերը կապված երիտասարդների ներգրավման և կայուն զարգացման հետ:

18-19.11.2021

Տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի կազմակերպած «ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործողություններում գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները» թեմայով խորհրդաժողովը:

24.09.2021

Օրերս Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի՝ դպրոցներում ստեղծված «կանաչ» ջոկատների փորձի փոխանակման միջոցառումը:

25.08.2021

Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցը "Կանաչ" հմտություններ երիտասարդների համար" ծրագրի շրջանակներում ստացավ էներգաարդյունավետ լամպեր:

21.07.2021

Հայաստանի դպրոցներում իրականացվող «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում–քննարկում Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի բնագիտական ուղղվածություն ունեցող ուսուցիչների հետ: 

25.04.2021

Ապրիլի 25-ին Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի սմարթ կենտրոնում տեղի ունեցավ «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցներում» խորագիրը կրող միջոցառումը: 

27.12.2019

Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, և նրանց ներդրումը պետք է ճանաչվի, խրախուսվի և պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը:

31.05.2019

«էներգետիկ և կլիմայի փոփոխության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի շրջանակում Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ դասընթաց կազմակերպության անդամների համար: