Կանաչ պետական գնումների քննարկումներ
04.12.2023
Կանայք կլիմայում և էներգետիկայում ՀԿ-ն մասնակցեց Հայաստանում կանաչ պետական գնումների և էկոպիտակավորման վերաբերյալ EU4Environment բաղադրիչի նորքո կազմակերպվող աշխատաժողովին։
Կայուն պետական գնումները գործընթաց է որով պետական իշխանությունը ձգտում է հասնել կայուն զարգացման երեք սյուների՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական հավասարակշռության,երբ ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ, կամ աշխատանք, իր ամենօրյա կարիքները բավարարելու համար:
Պետական ծախսերի տեղափոխումը դեպի ավելի կայուն ապրանքների եւ ծառայությունների կարող է առաջացնել դրական սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական արդյունքներ, ինչպիսիք են աղքատության կրճատումը, հավասարությունը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, ինչպես նաեւ էներգիայի ու ռեսուրսների արդյունավետության բարձրացումը: Այն նաեւ մեծ հնարավորություն է տալիս բիզնեսներին և ներքին շուկաներին դեպի նորարարություն և կայունության բարձրացում մղելու համար: ԿՊԳ- ն այսպիսով ձեւավորվում է որպես հիմնական քաղաքականության գործիք՝ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ուղղությամբ առաջընթացին աջակցելու և ներառական կանաչ տնտեսության անցումը խթանելու համար: