Առաջադրող՝ Էկո Աղբ բնապահպանական ՀԿ
Հռիփսիմե Մկրտչյան
Էկո Աղբ բնապահպանական ՀԿ
նախագահ
Աղբ չէ
02/2018- մինչ այժմ
«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում հաղթող
Ծրագրի նկարագրություն
Ծրագիրը միտված է նվազեցնելու աղբակույտերը ու մարդկանց սովորեցնելու աշխատել սեփական կենցաղի վրա, քիչ աղբ առաջացնել, տեսակավորել և վերամշակել որքան հնարավոր է ավելի շատ թափոններ։ Հաշվի առնելով Հայաստանում առկա առանձնահատկությունները՝ ի տարբերություն գոյություն ունեցող 3R կոնցեպտի, այն է՝ «նվազեցրու՛, վերաօգտագործի՛ր ու վերամշակի՛ր», գործողություններն իրականացվել են հակառակ հերթականությամբ, այն է՝ վերամշակի՛ր, վերաօգտագործի՛ր և նվազեցրու՛։ Հիմնական գործողությունները ներառել են՝ հանդիպումներ քաղաքացիների հետ, կրթական ծրագրեր դպրոցներում, կրթական նյութերի տարածում սոցիալական հարթակներում, էկո մրցույթներ, կենցաղում աղբը նվազեցնող իրերի գովազդ, Հայաստանում վերամշակված իրերի գովազդ։ Կազմակերպությունը միակներից էր, որ քաղաքացիական մակարդակով աշխատանքներ էր տանում կրթելու և տեսակավորման մշակույթն արմատացնելու ուղղությամբ, ակտիվ գործունեությունը սկսվում էր հենց փողոցում՝ անցորդների հետ։ Ֆիքսված հանդիպումներ են կազմակերպվել արդեն մշակույթը կրող հավաքագրողների հետ։ 2019թ․ համագործակցությամբ կազմվել է վերամշակողների ցուցակ ու տարածվել հնարավոր աղբյուրներով։
Կլիմայական
ազդեցություն
2018-2020թթ․ կազմակերպության «Աղբ չէ» հավաքների շրջանակներում աղբամանից փրկվել և վերամշակվել է 134 500կգ թուղթ, 12 200կգ ապակի, 19 800կգ պլաստիկ, 4300կգ պոլիէթիլեն
Գենդերային
բաղադրիչ
Նախագծերում հավասարաչափ ներգրավվում են կանայք և տղամարդիկ
Կամավորական աշխատանքներին միացած 50+ կանայք ներգրավվել են հավաքագրման ակցիաներում ու իրազեկել տեսակավորման կարևորության մասին
Մասշտաբայնություն/
կրկնօրինակելիություն
Փորձը կրկնօրինակելու համար հետաքրքրվել են, ոչ միայն Հայաստանի ներսում այլ նաև Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում, Լիբանանում և Վրաստանում
Կոնտակտային տվյալներ՝
Էկո Աղբ բնապահպանական ՀԿ
hripsi.mkrtchyan@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք․Երևան
Համագործակցություն՝
Կանաչ Խանութ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն, Երևանի քաղաքապետարան