«էներգետիկայի եւ կլիմայի փոփոխության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի շրջանակում դասընթաց
31.05.2019
Մայիսի 31-ին «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպությունը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) հետ համատեղ «էներգետիկայի և կլիմայի փոփոխության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի շրջանակում կազմակերպել էր դասընթաց կազմակերպության անդամների համար: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ՀՎԷԷ հիմնադրամի գործունության, էներգետիկ շուկայի հիմնական դերակատարների, արևային ջրատաքացուցիչների, ֆոտովոլտային համակարգերի և ջերմամեկուսիչ նյութերի կիրառության հետ:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ողջունելով նախաձեռնությունը՝ կազմակերպության անդամներին ներկայացրեց հիմնադրամի գլխավոր նպատակները, գործունեության ռազմավարական ուղղությունները, կատարված և ընթացիկ ծրագրերը:
Մասնագետների կողմից ներկայացված թեմատիկ զեկույցներին և քննարկումներին հաջորդեց էներգախնայողության մասին պատմող ֆիլմը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան, նաև տեղում ծանոթանալ ջերմամեկուսիչ նյութերի տեսակների հետ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: