Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառում դպրոցում
Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառում դպրոցում
25.08.2021
Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցը "Կանաչ" հմտություններ երիտասարդների համար" ծրագրի շրջանակներում ստացավ էներգաարդյունավետ լամպեր՝ շիկացման և լյումինիսցենտ լամպերը լուսադիոդայինով փոխարինելու նպատակով։
Այս միջոցառումն առաջարկվել էր դպրոցի "Կանաչ" ջոկատի կողմից իրենց դպրոցի էներգասպառման ուսումնասիրությունների իրականացման արդյունքում։
Ծրագիրն իրականացվում է «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում, որն իրագործում է ՄԱԶԾ փոքր դրմաշնորհների ծրագրի համաֆինանսավորմամբ: