«Դիլիջան» Ազգային Պարկի տարածքում թափոնների ճնշումը եւ ազդեցությունը կենսաբազմազանության՝ ինվազիվ եւ ինդիկատոր տեսակների, ինչպես նաեւ ցամաքային, օդային եւ ջրային էկոհամակարգերի վրա

31.05.2022

Հոդվածի հեղինակներ՝ կ.գ.թ. Տատյանա Դանիելյան, կ.գ.թ. Դշխուհի Սահակյան (ԿՏԲԿ Հայաստան), Նունե Հարությունյան (ԿՏԲԿ Հայաստան), կ.գ.թ. Արամ Աղասյան (ՀՀ ՇՄՆ), կ.գ.թ. Արմինե Հայրապետյան (ԿՏԲԿ Հայաստան) EU BSB 884 ծրագրի աշխատակազմ


Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB-884 “Սևծովյան  ավազանի  երկրներում շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգ" (BSB-884 ECO-Monitoring) ծրագրի շրջանակներում իրականացվող կենսաբազմազանության վրա պոտենցիալ աղբյուրների և ճնշման ձևերի միասնական մոնիթորինգի գործառույթի նպատակն է նախապատրաստել և իրականացնել բնակավայրերի ու ինվազիվ տեսակների վրա պոտենցիալ աղբյուրների և ճնշման հիմնական ձևերի համատեղ դիտանց: 

Դիլիջան Ազգային պարկի գործունեության ընթացքում հիմնական խնդիրը և գերակայությունը կենսաբանական բազմազանության պահպանումն է և բնական վերականգնվող ռեսուրսների կայուն օգտագործումը: Թվարկված խնդիրների իրականացման նպատակով ծրագրում մշակվել և իրականացվել են հետևյալ գործողությունները.

1. Բնական միջավայրերի և ինվազիվ տեսակների վիճակի վերաբերյալ առկա տեղեկատվության վերլուծություն, պահպանվող տարածքներում մոնիթորինգի համար առաջնային տեղամասերի ընտրություն, նախագծում ներառված պահպանվող տարածքներում մարդածին ճնշման մոնիթորինգի մեթոդաբանությունների հարմարեցում:

2. Ծրագրում ընդգրկված պահպանվող տարածքներում առանցքային բնակավայրերի և ինվազիվ տեսակների վրա հնարավոր աղբյուրների և ճնշման ձևերի մոնիթորինգ և գնահատում:

Ազգային պարկի առանցքային բնակավայրերի և ինվազիվ տեսակների վրա հնարավոր աղբյուրների և ճնշման ձևերի մոնիթորինգի ու գնահատման նպատակով ուսումնասիրվել են պարկի տուրիստական երթուղիները, համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության հիմնական ձևերը, ինչպես նաև պարկի տարածքում գտնվող բնակավայրերում աղբի կառավարման խնդիրները: 

Ի թիվս աղտոտման այլ աղբյուրների՝ ճնշման աղբյուրների թվում առաջնային տեղ ունեն թափոնները:  Այցերի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված հետազոտությունները հնարավորություն են տալիս ազդեցությունների բացահայտումից զատ նաև անել որոշակի հետևություններ:  

Դիլիջան ազգային պարկի տարածքում՝ տուրիստական երթուղիների հարևանությամբ աղբի առկայություն:

Դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհի հարևանությամբ շինարարական աղբի կուտակման վայր:

Դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհի հարևանությամբ շինարարական աղբի կուտակման վայր:

Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է մեկ փաստ՝ ավտոճանապարհների հարևանությամբ կուտակման վայրերն ավելի մեծ տարածքներ են զբաղեցնում, իսկ աղբի բաղադրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուտակման վայրերում առավել մեծաքանակ է շինարարական աղբը, մետաղի ջարդոնը, իսկ տուրիստական երթուղիների, արահետների և կածանների հարևանությամբ ծավալուն տարածքներ են զբաղեցնում մեկանգամյա օգտագործման սպասքը, պլաստիկ շշերը, տարաները, տոպրակները: 

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ շրջակա միջավայրի աղտոտման առաջնային հիմնախնդիրը մնում է տուրիստական երթուղիների հարևանությամբ առանձնացված աղբահանության կիրառման նպատակով աղբամանների տեղադրման և աղբի հեռացման խնդիրը: Ինչը դրական ազդեցություն կունենա և կխթանի ներգնա և ներքին զբոսաշրջության զարգացումը: 

Սևծովյան ավազանի 2014-2020 թվականների համատեղ գործառնական ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից Եվրոպական հարևանության գործիքի և մասնակից երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: 

Այս հրատարակությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ԿՏԲԿ Հայաստան կազմակերպությունը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Common borders. Common solutions