Առաջադրող՝ Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամ
Նաթելլա Միրզոյան
ICARE հիմնադրամի փորձագետ
Անդրսահմանային դաշինք հանուն սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության
06/2020 - 11/2022
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է ձևավորել համագործակցության ցանցեր և ապահովել վերազգային մակարդակում գիտելիքի տարածման հիմքեր՝ այդպիսով նպաստելով կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական պրակտիկաների տարածմանը և սոցիալական բարօրության հաստատմանը։ Նախագծի շրջանակում մշակվում է Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի եղանակով ծագած և արտադրված տնտեսական ապրանքների տարածաշրջանային բրենդ։ Բրենդինգ ռազմավարության վարմանը զուգահեռ կստեղծվի վաճառքի մեծածախ և մանրածախ լոգիստիկ կենտրոնների ինտերակտիվ քարտեզ, ինչը կդյուրացնի գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը։ Հիմնվելու է Կազմակերպությունների դաշինք։ Մշակվում է «Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» խորագրով կարճաժամկետ դասընթաց, որը կտեղադրվի առցանց հարթակում։
Կլիմայական
ազդեցություն
Էնդեմիկ սորտերի վրա հիմնված մշակաբույսերի մոդելավորման մեթոդի կիրառման միջոցով երեք տարբեր լուծում՝ թեստավորված Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերների փորձարարական հողակտորների վրա։ Արդյունքում ակնկալվում է ստանալ կլիմային ուղղված խելացի մշակաբույսեր
Գենդերային
բաղադրիչ
Մասնակցությունը եղել է հավասարապես ապահոված իգական և արական սեռերի ներկայացուցիչների համար
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Խելացի գյուղատնտեսության խթանման և Սևծովյան ավազանի երկրների հարակայուն արտադրողների միջև կապերի և տեղեկատվության ապահովման առցանց հարթակ
Թեմատիկ դասընթաց առցանց հարթակում
Կոնտակտային տվյալներ՝
nmirzoyan@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
Հայաստան,Բուլղարիա, Հունաստան,Ռումինիա, Վրաստան, Թուրքիա
Ֆինանսավորում՝
«Սևծովյան ավազան 2014-2020թթ․» ԵՀԳ անդրսահմանային համագործակցության համատեղ գործառնական ծրագիր