Առաջադրող՝ Հայ-ռուսական համալսարան

Մարիամ Մոմջյան

Հայ-ռուսական համալսարանի բիզնեսի և մենջմենթի ամբիոն,

Տնտեսական գիտությունների թեկնածու

«Վերականգնվող էներգետիկայի զարգացումը և թվային էներգետիկայի ու խելացի  էներգասպառման փոխազդեցության հիմնախնդիրները» գիտական թեմա  

10/2021 – 10/2022

Ծրագրի նկարագրություն

«Վերականգնվող էներգետիկայի զարգացումը և թվային էներգետիկայի ու խելացի  էներգասպառման փոխազդեցության հիմնախնդիրները» գիտական թեմայի շրջանակներում կատարված հետազոտական աշխատանքը նպատակ ունի մշակելու և բացահայտելու վերականգնվող էներգետիկայի զարգացման, ոլորտի թվայնացման այն ուղղությունները և առավելությունները, որոնք հնարավորություն կտան մշակելու խելացի էներգասպառմանն առնչվող թվային գործիքներ և հարթակներ։ Ուսումնասիրության շրջանակում իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն։ Կմշակվեն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կիրառմամբ էներգախնայողության և էներգասպառման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ առաջարկություններ։ Կբացահայտվեն և կգնահատվեն ՏՏ կիրառմամբ սպառողների էներգետիկ գրագիտության բարձրացման միջոցով խելացի էներգասպառման տնտեսական հետևանքները, որն էլ իր տնտեսական և սոցիալական ազդեցությունը կունենա ինչպես առանձին սպառողների տնտեսական բարեկեցության, այնպես էլ ընկերությունների  և ողջ տնտեսության զարգացման վրա ընդհանրապես:

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝

mmomjyan@mail.ru 

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ, ք․Երևան

Համագործակցություն՝ 

ՀՀ գիտության պետական կոմիտե