Սիրինե Կոսյան 

Փորձագետ, դասընթացավար

Արմինե Արշակյան

Փորձագետ, դասընթացավար

Կլիմայական կրթություն հանրակրթական դպրոցներում

2017-2021

Ծրագրի նկարագրություն

Կարևորելով բնապահպանական կրթությունը և կլիմայի փոփոխության ազդեցության մասին իրազեկումը՝ երիտասարդներին միջազգային մասնագետների կողմից վերապատրաստվելուց հետո, «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութի հիման վրա իրականացվել են «Կլիմայի փոփոխության» խնդրի շուրջ դպրոցականների մշակած բնապահպանական նախագծերի առաջին ազգային մրցույթի կազմակերպչական աշխատանքները: Մասնակցելով ուսումնական նյութերի հավաքածուի լրամշակման և տեղայնացման աշխատանքներին՝ առցանց և առկա տարբերակով իրականացվել են դասընթացներ, վերապատրաստումներ, փորձի փոխանակման հանդիպումներ շուրջ 700 ուսուցչի համար, որոնց ընթացքում կիրառվել են ուսուցման տարբեր ձևեր և եղանակներ, օգտագործելով ՏՀՏ գործիքներ (դասախոսություն, խմբային գործնական աշխատանքներ՝ դասի պլանի, արտադասարանային աշխատանքների կազմում, համատեղ բաց-դասերի մշակում, նախագծային աշխատանքների համար թեմաների առաջարկում): Փորձագետների կազմով նաև մշակվել է ուսուցչի մեթոդական ձեռնարկ։

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝


sirinekosyan68@gmail.com

arminearshakyan19@gmail.com

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ մարզեր և Երևան

Համագործակցություն՝ 

ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Ուսուցչի օրվա առիթով Սիրինե Կոսյանը և Արմինե Արշակյանը արժանացել են 2021 թվականի  «Տարվա լավագույնները»  մրցանակին՝  անցկացվող  ՀՀ ԿԳՄՍՆ  կողմից: