Ծրագրի նկարագրություն
Կանաչ գյուղատնտեսությունում օգտագործվում են ավելի քիչ հանքային պարարտանյութեր և սինթետիկ ծագման բուժանյութեր՝ բարելավելով և երկարեցնելով հողի կյանքը: Տնտեսության նպատակն է արտադրել էկոլոգիապես մաքուր և անվտանգ սնունդ՝ պահպանելով բնական ռեսուրսները և էկոհամակարգերը։ Կառուցվել է ջերմատուն, ջեռուցման համար տեղադրվել է արևային համակարգ, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչ, ոռոգման համար կառուցվել է կաթիլային համակարգ։ Համայնքում կազմակերպության կողմից իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ օրգանական մշակության կարևորության վերաբերյալ։
Կլիմայական
ազդեցություն
Օրգանական բանջարեղենի արտադրություն փոփոխվող կլիմայի և վատթարացող հողի պայմաններում
Գենդերային
բաղադրիչ
Տնտեսությունում աշխատող 10-20 սեզոնային աշխատողների մեծ մասը կանայք են
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ընդօրինակվում է հաջողակ փորձը այլ ֆերմերների կողմից։ Տրամադրվում են սածիլներ, ինչպես նաև մշակության խորհրդատվություն
Աջակցություն այլ տնտեսություններին մասնակցելու ոլորտային դրամաշնորհային ծրագրերին
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Լոռու մարզ
Համագործակցություն՝
Ավստրիական զարգացման գրասենյակ