Առաջադրող՝ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ
Իրինա Մկրտչյան
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ, Համահիմնադիր-ռազմավարական առաջխաղացման ղեկավար
Վերամշակի՛ր
02/2020-մինչ այժմ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակը թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի ստեղծման միջոցով կլիմայի փոփոխության մեղմումն է և շրջանաձև տնտեսության զարգացումը: Ծրագրի իրականացման արդյունքում ավելի քան 500 կառույց սկսել է տեսակավորման աշխատանքներ, իրականացվել են ավելի քան 1,000 «կանաչ» դասընթացներ, տեղադրվել է տեսակավորման 1,800 աղբաման։ Մշակվել են նաև հայալեզու ավելի քան 15 ուսումնական նյութեր, որոնք աջակցում են հանրային իրազեկվածության բարձրարցմանը և համապատասխանաբար կլիմայի և բնության հանդեպ բարենպաստ վերաբերմունքի ձևավորմանը։ Մշակվել է պլաստիկ շշերից թելի և սինտեպոնի արտադրության մեխանիզմ՝ ապահովելու բնություն վրա նվազագույն բացասական ազդեցություն: Ծրագրի շահառուների թիվը գերազանցել է 400,000-ը: Ծրագրի մեկնարկից ի վեր ավելի քանի 450,000կգ աղբ է հավաքվել բնությունից (ներառյալ ազգային պարկեր, ջրային գոտիներ և այլն) և տեղափոխվել աղբավայր, ավելի քան 350,000կգ վերամշակվող թափոն տեղափոխվել է վերամշակման և վերօգտագործման կայաններ: 2019 թվականին ծրագիրը ՄԱԶԾ և ԳԷՀ-ի կողմից ճանաչվել է թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության վերաբերյալ աշխարհի լավագույն համայնքային 10-ը լուծումներից մեկը։
Կլիմայական
ազդեցություն
CO2 արտանետումների կրճատում՝ տարեկան 350 տ
Ավելի քանի 450տ աղբ է հավաքվել և տեղափոխվել աղբավայր, ավելի քան 350տ վերամշակվող թափոն տեղափոխվել է վերամշակման,վերօգտագործման կայաններ
Պլաստիկ և այլ թափոնների այրման դեպքերի նվազում բացօթյա տարածքներում
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրի շահառուների 63% կանայք են, թիմում կանանց ներգրավվածությունը 55% է, դասընթացների մասնակիցների ավելի քան 68% կանայք են, մաքրման աշխատանքներին կանանց ներգրավվածությունը կազմել է 48%
Կրթական նյութերի մշակման ընթացքում հավասարաչափ օգտագործվել են կանանց և տղամադրկանց կերպարները
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագրի հաջողված փորձը կրկնօրինակվել է Հայաստանի տարբեր մարզերում, ներկայացվել է մի քանի այլ երկրներում և այժմ մշակվում է ծրագրի կրկնօրինակման հնարավորությունը Պանամայում:
Մշակվել է ծրագրի case study, որն հնարավոր է կիրառել զարգացող բազմաթիվ այլ երկրներում
Հրապարակվել է ծրագրի հաջողված փորձը
Կոնտակտային տվյալներ՝
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ
irina@issdngo.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք․ Երևան, Տավուշի, Արմավիրի, Արարատի, Լոռու, Կոտայքի մարզեր
Համագործակցություն՝
ՄԱԶԾ ԳԷՀ ՓԴԾ, Կոկա Կոլա Հիմնադրամ, ՀՀ-ում Լիտվայի դեսպանություն, ԳրինԳրանթս Ֆանդ, Դուբայ Էքսպո 2020
Տրամադրված այլ տեղեկատվություն թեկնածուի մասին՝
Առաջադրվող թեկանածում դարձել է նաև 2021 թվականի Մեծ Բրիտանիայի շրջանավարտների մրույթի հաղթողը՝ կայունություն և գիտություն անվանակարգում
Նույն թվականին նա նաև արժանացել է Էյչ Էս Բի Սի Հայաստան Բանկի կողմից հատուկ մրցանակի՝ բնության պահպանության համար իր ներդրումների համար
Նա նաև համահեղինակել է մի քանի հոդված, գիրք և case study շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության վերաբերյալ, որոնք հրապարակվել են այպիսի կառույցների կողմից ինչպիսիք են Elsevier հրատարակչությունը
Նա նաև ներկայացրել է նախագիծը Դուբայ Էքսո 2020-ի գլոբալ նորարարների մրցույթին և դարձել տարածաշրջանի միակ մրցանակակիրը: