«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» մրցանակաբաշխություն
Մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։
Ընտրության չափորոշիչներ
Ներկայացվող բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն կլիմայի փոփոխության մեղմմանը և/կամ հարմարվողականությանը։
Կլիմայի փոփոխության ոլորտում ազդեցություն
Գործողությունը կամ լուծումը նպաստել է կլիմայի փոփոխության մեղմմանը, այսինքն՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը և/կամ ածխաթթու գազի կլանիչների զարգացմանը։
Գործողությունը կամ լուծումը նպաստել է կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։
Առաջնորդություն և կառավարում
Առաջնորդել է Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման և/կամ հարմարվողականության գործողություններ, ծրագրեր կամ որոշիչ է դեր է ունեցել գործողության իրագործման հաջողության մեջ։
Գործողությունում ապահովվել է կանանց, տղամարդկանց և երիտասարդների համար հավասար հասանելիություն եւ մասնակցություն։ Հաշվի են առնվել տարբեր խմբերի խոցելիությունները և թիրախային քաղաքականություն իրականացվել։
Նորարարություն և ստեղծարարություն
Գործողությունը և/կամ թեկնածուի աշխատանքը նորարարություն է բերել ոլորտին, համայնքին կամ երկրին, բարելավել է կամ դրական փոփոխություն է ապահովել գործընթացն արդյունավետ դարձնելու տեսանկյունից։
Կրկնօրինակելիություն
Իրականացված աշխատանքի արդյունքում լուծումը կամ գործողությունը կրկնօրինակվել է, ունեցել է երկարաժամկետ ազդեցություն, տարածվել է այլ համայնքներում կամ երկրներում։