«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» մրցանակաբաշխություն
Մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։ Միջոցառումը կարևոր հարթակ կստեղծի լավագույն փորձի տարածման համար, կխթանի շահագրգիռ կողմերի համագործակցությունը՝ ուշադրություն հրավիրելով կանանց և տղամարդկանց վրա կլիմայի փոփոխության անհամաչափ ազդեցության ուղղությամբ։
Դիմելու կարգը
Կլիմայի փոփոխության բնագավառում
իրականացված լուծումների մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետևյալ էլեկտրոնային հայտադիմումը,
իսկ լուծման գաղափարով մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետևյալ էլեկտրոնային հայտադիմումը։
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. հուլիսի 15-ը, ժամը 14:00։
Ո՞վ կարող է դիմել
Իրականացված ծրագրերի մասով
Մրցանակաբաշխությանը մասնակցության դիմում-հայտերն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ այլոց կողմից առաջադրմամբ։
Անվանակարգերի մասնակից կարող են լինել կանայք և աղջիկները, որվքեր՝
հանդիսացել են ներկայացվող ծրագրի, նախագծի, գործողության կամ լուծման ղեկավար, նախաձեռնող, համակարգող, կամ
ունեցել են մասնագիտական ներդրում (իրավական, ֆինանսական, տնտեսական, կլիմայական և այլն) ծրագրի, նախագծի, գործողության կամ լուծման իրագործման մեջ։
Թեկնածու առաջադրել կարող են պետական մարմինները և ոչ պետական կազմակերպությունները, այդ թվում՝ միջազգային կառույցները, կրթական հաստատությունները, հասարակական կազմակերպություններն ու մասնավոր ընկերությունները։ Կազմակերպությունը կամ կառույցը կարող է առաջադրել մեկից ավելի ծրագիր/լուծում և թեկնածու։ Յուրաքանչյուր անվանակարգի համար կարելի է ներկայացնել միայն մեկ թեկնածու:
Ինքնաառաջադրվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել առնվազն մեկ երաշխավորագիր-նամակ։ Հայտադիմումը լրացնելիս, թեկնածուն պետք է նշի մեկ կամ մի քանի երաշխավորի էլեկտրոնային հասցե, որոնց կազմակերպիչների կողմից կուղղվի երաշխավորագիր տրամադրելու նամակ-առաջարկ։
Խաչաձևող խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները կարող են առաջադրվել առավելագույնս երկու անվանգակարգում։
Ներկայացվող լուծումները պետք է իրականացված լինեն վերջին երեք տարվա ընթացքում:
Ընտրության չափորոշիչներին բավարարող բոլոր ծրագրերը կամ լուծումները կհրապարակվեն միջոցառման էլեկտրոնային գրքույկում։
Իդեաթոնի կամ սկսնակ նախածերի մասով
Մտքերի կամ սկսնակ նախագծերի շրջանում մասնակից կարող են հանդիսանալ մտքի, գաղափարի, ծրագրի նախաձեռնող և/կամ ղեկավարող կանայք կամ աղջիկները։
Հայտադիմում
Հայտադիմումը բաղկացած է հետևյալ մասերից՝
Ինքնաառաջադրվողի պարագայում՝
Դիմողի վերաբերյալ տվյալներ
Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն
Առնվազն 2 երաշխավորողի կոնտակտային տվյալներ [երաշխավորողը պետք է Ձեզ ճանաչի աշխատանքային գործունեության շրջանակում, կարող է լինել ղեկավար, գործընկեր, շահառու և այլն]:
Առաջադրողի պարագայում՝
Առաջադրողի վերաբերյալ տվյալներ
Արաջադրված թեկնածուի վերաբերյալ տվյալներ
Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն
Առաջադրման հայտադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ինքնաառաջադրման հայտադիմումին՝ այստեղ:
Ժամանակացույց
Հունիսի 10 - 30 - Հայտերի լրացման վերաբերյալ առցանց պարզաբանումներ, ինչպես նաև հարց-պատասխան ձևաչափով հանդիպումներ հունիսի 15-ին և 22-ին առցանց Zoom հարթակում՝ ըստ պահանջի։ Առցանց հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ։ Հարցերի կամ պարզաբանումների համար անհրաժեշտ է գրել awards@wice.am էլեկտրոնային հասցեին։
Մինչև հուլիսի 15 - Կանանց առաջնորդությամբ իրականացված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված հայտադիմումների ներկայացում։
Հուլիսի 3 - 10 - Հայտերի գնահատում։ Ընտրության չափորոշիչների հիման վրա հայտերի գնահատումն իրականացվելու է գնահատող հանձնաժողովի կողմից։
Հուլիսի 10 - 19 - «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխություն՝ հաղթող լուծումների և հաղթողների ներկայացում։
Հուլիսի 22 - Оգոստոս 22 - Հաղթողների մասնակցությամբ հանդիպում, լուծումների ներկայացում հեռուստատեսությամբ։