Առաջադրող՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Լիլիթ Հարությունյան
ՀՀ Արագածոտնի մարզի Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն
Խելացի գյուղատնտեսություն
05/2020–08/2021
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է ստեղծել ջերմոցային տնտեսություն՝ էկոլոգիապես մաքուր մրգեր և բանջարեղեն աճեցնելու համար, ստացված բերքն օգտագործել դպրոցում սննդի ապահովման համար և, միաժամանակ հնարավորություն տալ դպրոցականներին կենսաբանության դասընթացի շրջանակում ուսումնասիրել հողագործությունը և ներգրավվել ջերմոցի շահագործման աշխատանքներին։ Ծրագրի շրջանակում իրականացվել է տարածքի գնահատում, դպրոցի տարածքի հողաշերտի փխրեցում, սևահողի լիցք, մրգատու ծառերի տնկում, պտուղ բանջարեղենի տնկում, աշակերտների ներգրավվում հողագործության մեջ, էկոլոգիապես մաքուր պտուղ բանջարեղենի ստացում և օգտագործում դպրոցի համար։
Կլիմայական
ազդեցություն
Մրգատու ծառերի և բանջարեղենի տնկում դպրոցի բակում
Էկոլոգիապես մաքուր սեզոնային բանջարեղենի և մրգերի ստացում և օգտագործում
Դպրոցի տարածքի հողաշերտի փխրեցում և պատում սևահողով
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրին մասնակցել է 15 կին և 5 տղամարդ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագիրը կրնկօրինակվել է տարբեր դասարանների աշակերտների և հարևան գյուղերի դպրոցների կողմից
Աշակերտների գործնական ուսուցում հողագործության վերաբերյալ, ներգրավում ջերմոցի շահագործման աշխատանքներին
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ․ Ուշի
Համագործակցություն՝
Դպրոցի անձնակազմ, աշակերտներ