Աստղիկ Ասատրյան


Արարատի մարզի Արալեզի միջնակարգ դպրոցի ուսուցիչ

Ոչ ֆորմալ դաս, միջոցառումների կազմակերպում 

04/2021 - մինչև այսօր

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն է դպրոցականների շրջանում տարածել բնապահպանական մշակույթ, ձևավորել քննադատական մտածողությամբ սերունդ, իրազեկել դպրոցականների լայն շրջանակին կլիմայի փոփոխության ու դրա հետևանքների մասին և հենց աշակերտների միջոցով գտնել լուծումներ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում չորրորդ դասարանի աշակերտները և իրենց ծնողները ստեղծեցին կլիմայի փոփոխությունները ու դրանց հետևանքները մեղմելու վերաբերյալ սոցիալական գովազդ։ Իսկ «Երկրի օրը» հանրայնացնելու նպատակով իրականացվեցին իրազեկման աշխատանքներ ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների շրջանում։ Այս ամենին հաջորդեց դպրոցամերձ այգում իրականացված ծառատունկը։ Աշակերտները մասնակցել են նաև վերամշակման ենթակա աղբի հավաքման աշխատանքներում, մասնակցել են թափոններից պատրաստված կենցաղային իրերի և զարդերի տոնավաճառին։

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝

astxik.asatryan83@gmail.com

Ծրագրի իրականացման վայր՝ 

ՀՀ Արարատի մարզ, գ․Արալեզ


Համագործակցություն՝

Արալեզի միջնակարգ դպրոցի տնօրինություն, սաներ և ծնողներ