Առաջադրող՝ Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց
Սյուզաննա Նազարյան
Ստեփանավանի թիվ 2
հիմնական դպրոցի
տնօրեն, կենսաբանության ուսուցչուհի
Էկոկրթությունը,
«կանաչ» ջոկատը և բնագետների խմբակը
«Աճենք միասին», «Ծառ ցանիր»՝ 12/2020 - մինչ այժմ
«Այգու հիմնում»՝ 04/2021-11/2021
«Կանաչ» ջոկատ»՝ 10/2020-12/2021
Ծրագրի նկարագրություն
Կարևորելով կլիմայի փոփոխությամբ, բնական միջավայրի էկոլոգիական հավասարկշռության խախտմամբ պայմանավորված մարտահրավերները՝ դպրոցում իրականացվում է էկոկրթություն՝ բնապահպանական, կլիմայի փոփոխության հակազդման, էներգաարդյունավետության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների փոխանցմամբ։ Դպրոցում ստեղծվել է Բնագետների խմբակ և հատկացվել համապասխան դասասենյակ: Խմբակում սովորեցնում են սերմեր ծլեցնել և ցանել, խնամել բույսը, նպաստել անտառապահպանմանը: Կրթության՝ որպես սկզբունքային բաղադրիչ, համարվում է պրակտիկ գիտելիքների փոխանցումը։ Այդ սկզբունքով իրականացվել են «Մինի այգու հիմնում», «Աճենք միասին», «Ծառ ցանիր» ծրագրերը։ Օրինակ՝ դպրոցամերձ տարածքում հիմնվել է այգի, որտեղ աշակերտները կիրառել են դասասենյակներում ստացված գիտելիքները, իսկ բերքը վաճառել կազմակերպված տոնավաճառ - ցուցահանդեսի ժամանակ։ Դպրոցը ընդգրկվել է նաև ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրում, որի արդյունքում ձևավորվել է «կանաչ» ջոկատ, մասնակցել են դպրոցի շենքի էներգետիկ գնահատմանը, դրա հիման վրա առաջարկել էներգարդյունավետության բարձրացման ծրագիր և հաղթող ճանաչվել մրցությում։ Արդյունքում՝ դպրոցի տանիքին տեղադրվել է արևային ֆոտովոլտային համակարգ։
Կլիմայական
ազդեցություն
Արևային վահանակների տեղադրման արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատում
Անտառավերականգնում
Մշակաբույսերի խնամք՝ կլիմայի փոփոխության պայմաններում
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրերում հավասարապես ներգրավվելու հնարավորություն է տրված թե՛ տղաներին, և թե՛ աղջիկներին
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Աշակերտները իրականացրած էներգետիկ գնահատումների, կայուն գյուղատնտեսության փորձը տարածել են իրենց տանը, հարևանների և ընկերների շրջանում, համայնքում
Կոնտակտային տվյալներ՝
Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց
suzi.suzanna.52@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան
Համագործակցություն՝
ՄԱԿ ԳԷՀ ՓԴԾ, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ, «Էյ Թի Փի» ԲՀ, Ջինիշյան հիմնադրամ