Թեհմինե Ենոքյան
Կանաչ Հայաստան բնապահպանական կրթական ՀԿ նախագահ
Հանքարդյունաբերության, ջրային պաշարների վերաբերյալ լուսաբանում
2019 - 2022
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է ապահովել և մաքուր պահել Հայաստանի քաղցրահամ ջրերի 25% պաշարը, նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և պահպանությանը։ Լրագրողական հետաքննական նյութերի հրապարակումների միջոցով առաջ են բերվել խորքային խնդիրներ՝ նպաստելով կլիմայի փոփոխության համատեքստում համակարգային լուծումների։ Ծրագրի գործողությունները ներառել են լրագրողական հետաքննական նյութերի հրապարակում, ֆիլմերի պատրաստում, հարցումներ պետական մարմինների շրջանում, տվյալների հավաքագրում, ուսումնասիրություններ, վերլուծություն, բնապահպանական արշավներ։ Գործողությունների արդյունքում բարձրացել է մարզերում քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը և պատասխանատվությունը բնության հանդեպ։ Համայնքներում հանքեր շահագործելու նպատակով անցկացվող հանրային լսումները բոյկոտվել են ազդակիր համայնքների կողմից։ Վայոց Ձորի մարզի 5 համայնքում բնապահպանական ակտիվի կողմից բարձրաձայնված խնդիրների լուծումը գտնվել է 13,000 հանրագրերի ստորագրմամբ՝ իրենց համայնքները որպես էկոտնտեսական տարածք հռչակելու ու մետաղական հանքարդյունաբերությունը մերժելու համար։
Կլիմայական
ազդեցություն
Բնապահպանական արշավների, նյութերի հրապարակման արդյունքում քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացում
Գենդերային
բաղադրիչ
Հանրային լսումների ընթացքում կանայք և տղամարդիկ հիմնականում ներգրավվել են հավասարապես, բայց երբեմն գերակշռել են կանայք
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Խնդիրների լուսաբանումը, և դրա արդյունքում գրանցած հաջողությունը նպաստում է այլ համայնքներում բնապահպանական խնդիրների բարձրաձայնմանը, հանրային լսումներին մասնակցությանը
Կոնտակտային տվյալներ՝
Կանաչ Հայաստան բնապահպանական կրթական ՀԿ նախագահ
yenoqyantehmine@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու մարզեր
Համագործակցությամբ՝
Կանաչ աճի հիմնադրամ, Եվրոպական Միություն, Հայնրիխ Բյոլ հիմնադրամ, Urgent հիմնադրամ