Առաջադրող՝ EBRD GEFF-ը Հայաստանում
Արաքսյա Շահբազյան
Հեքիաթ Մոլորակ
ՍՊԸ տնօրեն
Արևային էներգիան օգնում է զարգացնել մարզային ռեստորանային բիզնեսը
11/2019
Ծրագրի նկարագրություն
Ընկերության համար ներդրումը ստեղծում է ֆինանսական կայունության ապահովման հնարավորություն, և երկարաժամկետում՝ ծախսատարության նվազեցման հնարավորություն, ինչն անպայման կանդրադառնա մրցունակության բարձրացման վրա: Այդ նպատակով ընկերությանը պատկանող հողատարածքում կառուցվել է 220կՎտ հզորությամբ արևային կայան։ Ֆոտովոլտային կայանի շահագործումը թույլ է տվել ընկերությանը տարեկան ապահովել 16 մլն ՀՀ դրամի խնայողություն՝ տարեկան 319 ՄՎտժ էներգիա արտադրելու արդյունքում: Արտադրող ընկերությունը տեղադրված սարքավորումներին տվել է 10 տարվա երաշխիք, բայց ըստ միջինացված տվյալների՝ նման ներդրումն ունի շուրջ 20 տարվա կյանք: Այսպիսով, ապահովելով հետգնում 5 տարվա ընթացքում, մնացյալ տարիներին կայանը կապահովի կայուն ծախսածածկում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ներդրումների ընթացիկ ծախսատարությունը նույնպես շատ ցածր է:
Կլիմայական
ազդեցություն
Մաքուր էներգիայի արտադրություն
Տարեկան 139.4 տոննա ածխաթթու գազի արտանետումների կանխում
Գենդերային
բաղադրիչ
Ընկերության ղեկավարը կին է
Մշտական աշխատանք է ապահովում 9 տեղաբնակ կանանց համար
Նպաստում է սոցիալական խնդիրների լուծմանը՝ տարեկան ավելի քան 20 կանանց աշխատանքներ վստահելով և արժանապատիվ վարձատրությամբ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Արևային կայանը տեղադրված է բանուկ հատվածում, տեսանելի է թե Արտաշատի բնակիչների և թե քաղաքի հյուրերի համար՝ այդպիսով նպաստելով տեխնոլոգիայի ճանաչելիության բարձրացմանը և տարածմանը
Կոնտակտային տվյալներ՝
Հեքիաթ Մոլորակ ՍՊԸ
arev.tovmasyan@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Արարատի մարզ, ք․ Արտաշատ
Համագործակցություն՝
ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագիր՝ ԱԳԲԱ Լիզինգ ՎԿ-ի միջոցով։ Մատակարար՝ Ռենյուաբլ Քոքասըս Քորփորեյշն ՍՊԸ