Առաջադրող՝ Գեղարքունիքի մարզի Անտառամեջի և Կալավանի միջնակարգ դպրոցներ
Սիլվա Գրիգորյան
ֆիզիկայի ուսուցիչ
Նելլի Ստեփանյան
ուսուցիչ
Տաք դպրոց
06/2021
Ծրագրի նկարագրություն
«Տաք դպրոց» ծրագրի շնորհիվ Գեղարքունիքի մարզի Անտառամեջի և Կալավանի միջնակարգ դպրոցներում թղթի, փայտի և ծղոտի մնացորդների վերաօգտագործմամբ պատրաստվել է այլընտրանքային վառելիք՝ բրիկետներ։ Բրիկետներն արտադրվել են դպրոցներում՝ անձնակազմի և աշակերտների մասնակցությամբ, զարգացնելով համապատասխան հմտությունները և լուսաբանելով տեխնոլոգիայի առավելությունները։ Բրիկետների արտադրման համար օգտագործվել է փայտի թեփ, օգտագործված ստվարաթուղթ, թղթի թափոններ, ծղոտ։ Ծրագիրը իրականացնելիս հաշվի է առնվել գյուղերի բարձր լեռնային դիրքը և ջեռուցման առկա խնդիրները, ինչպես նաև իրենց մոտ առկա բրիկետի արտադրության համար անհարժեշտ բաղադրիչները։ Աշակերտների շրջանում իրականացվել են հեռավար դասընթացներ դպրոցներում։ Արդյունքում՝ դպրոցը լուծել է ջեռուցման խնդիրն առանց ֆինանսական ծախսերի, նպաստելով դպրոցականների կրթության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, նրանց առողջության և բնական էկոհամակարգերի պահպանմանը։
Կլիմայական
ազդեցություն
Ծառահատումների կրճատում
Անթափոն վառելանյութի արտադրություն
Բնական էկոհամակարգերի պահպանում
Թափոնների կառավարում
Գենդերային
բաղադրիչ
Կլիմայի փոփոխության բնագավառում կանանց դերը կարևորող երկու կին ուսուցիչների նախաձեռնություն
Մասնակցել է երկու դպրոցների անձնակազմը, որի մոտ 80%-ը կանաք են
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ձեռք բերված հմտություններով հնարավոր է հիմնել արտադրություն
Կարող է կիրառվել նաև այլ համայնքների դպրոցներում
Կոնտակտային տվյալներ՝
sgrigoryan74@mail.ru
nelli.stepanyan19@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Գեղարքունիքի մարզ,
գ․ Անտառամեջ, գ․ Կալավան
Համագործակցություն՝
Օսըմ Նեյչր Հայաստան