Քրիստինա Բաղդասարյան
Ծրագրի կազմակերպիչ
Կենսաբազմազանության անտառայգու համայնքային ծառատունկ
03/2021– 04/2021
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է ստեղծել համայնքային կենսաբազմազանության գոտիներ՝ անտառայգիներ, ագրոանտառային տնտեսություններ, մշակվող հողատարածքների կենդանի ցանկապատներ՝ այսկերպ պայքարելով կլիմայական և էներգետիկ խնդիրների դեմ։ Այդ նպատակով Շիրակի մարզի Բասեն բնակավայրում հատկացված մոտ 4000 մ տարածքում տնկվել է շուրջ 500 տարատեսակ տնկիներ՝ ծիրանենիներ, վայրագ ծիրանի, սալորի պտղատու ծառեր, թթենիներ, լորենիներ, եղևնիներ, հացենիներ, բարդիներ։ Ծրագրի հաջողությունը պայմանավորեց համայնքների, անհատների, երիտասարդության միջև համագործակցությունը և ներդրումները՝ ժամանակի, հմտության և ֆինանսական միջոցների ձևաչափով։ Ծառատունկին հաջորդեց տարածքում ջրագծի խողովակների անցկացումը և ցանկապատման աշխատանքները։ Ծրագրի շարունակականության ապահովման համար ձեռք է բերվել շուրջ մեկ հեկտար հողատարածք Նոր Երզնկա համայնքում, որտեղ տնկվել են արժեքավոր պոպոքազգիների սերմերից տնկիներ՝ տնկանյութ ունենալու նպատակով։
Կլիմայական
ազդեցություն
Պերմակուլտուրային մոտեցումներով անտառայգու շնորհիվ վերականգնվում են ֆլորայի և ֆաունայի, բուսատեսակների և փոշոտող միջատների կենսապայմանները
Այգին հանդիսանալու է լրացուցիչ սննդի աղբյուր նաև համայնքի բնակիչների համար
Գենդերային
բաղադրիչ
Ծրագիրն առաջնորդել է կին՝ համագործակցություն հաստատելով բոլոր կողմերի հետ
Ծառատունկին մասնակցել են դպրոցական տղաներ և աղջիկներ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագիրը մեկ գաղափարի շուրջ միավորեց տարբեր համայնքների ներկայացուցիչներին, բնակիչներին՝ կրկնօրինակման հիմքեր ստեղծելով նաև նրանց համայնքներում
Տնկարանի ստեղծման ներդրումներ՝ անտառայգիների հիմնման նպատակով
Կոնտակտային տվյալներ՝
kbaghdasar18@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Շիրակի մարզ, Բասեն համայնք, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնք
Ֆինանսավորումը՝
Ֆեյսբուքյան հարթակում անհատների կողմից տրամադրված նվիրատվություն, սեփական միջոցներ