Մարիամ Տաշչյան

Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր, Ֆիլմի հեղինակ

«Կարմիր գիծ» խորագրով ֆիլմ կլիմայի փոփոխության մասին

01/2021– 05/2021

Ծրագրի նկարագրություն

«EcoNews.am» բնապահպանական տեղեկատվական կայքը 2021 թվականին ներկայացրել է «Կարմիր գիծ» կլիմայի փոփոխության ազդեցության մասին տեղեկատվական ֆիլմը։ Կլիմայի փոփոխության ազդեցությամբ կանխատեսվում են հիմնարար փոփոխություններ թե՛ մարդկանց, թե՛ էկոհամակարգերի, թե՛ ամբողջ Երկիր մոլորակի համար։ Իսկ ի՞նչ է կլիմայի փոփոխությունը, ի՞նչ սպասել և ի՞նչ անել ․․․ Այս հարցերի և դրանց պատասխանների մասին մարդիկ  իրականում քիչ տեղեկություններ ունեն։ Հենց այս հարցերն են բարձրացվել դիտողի համար՝ հնարավորինս մատչելի եղանակով բացատրելով կլիմայի փոփոխության գաղափարը, արդեն իսկ տեղի ունեցած կամ սպասվող իրադարձությունները, առաջարկելով նաև լուծումներ։ Ֆիլմում ընդգրկվել են տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր հնարավորինս մատչելի դիտողին են մատուցում տեղի ունեցող կամ սպասվող կլիմայական իրադարձությունները։ Դիտելով ֆիլմը՝ յուրաքանչյուր մարդ կարող է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը և չհատել կարմիր գիծը։ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կազմակերպված լրագրողական աշխատանքների մրցույթում ֆիլմն արժանացել է 1-ին հորիզոնականում նախատեսված մրցանակին։ 

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝


Econews.am 

mariam199107@gmail.com 

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ, ք․Երևան

Ֆինանսավորում՝

ՄԱԶԾ-ԿԿՀ Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում