Առաջադրող՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
Նվարդ Գևորգյան
Բնապահպանական կրթության դասընթացավար,
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից
09/2010 - մինչ այժմ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը ոչ միայն դպրոցահասակների, այլ նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների և ՀԿ-ների շրջանում։ Հիմնադրամի «Բնապահպանական կրթության» բաժինը զբաղվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության ու մեղղման վերաբերյալ կրթական գործունեությամբ։ Այս ուղղությամբ ծրագիրն ունի տարբեր համայնքների դպրոցներում հիմնադրած էկոակումբներ, որոնք, տեղում ստանալով բնապահպանական կրթություն, ներկայացնում են իրենց կողմից փոքրիկ ծրագրեր՝ ուղղված ածխաթթու գազի կլանմանն ու կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։ Հիմնադրամն ունի նաև շարժական լսարան, որի միջոցով տարբեր համայնքներում կլիմայի փոփոխությանն ուղղված փորձեր է իրականացնում։ Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչ ուղղված է նրան, որ բոլոր իրազեկված անձինք դառնան «Ակտիվ քաղաքացիներ» և իրենց ներդրումն ունենան կլիմայական բազմաթիվ խնդիրների լուծման մեջ։
Կլիմայական
ազդեցություն
Տարբեր համայնքային դպրոցներում հիմնված էկոակումբներ
Ծրագրի շրջանակում հիմնված նորարարական շարժական լսարան
Ածխաթթու գազի կլանմանն ու կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված մշակված ծրագրեր
Գենդերային
բաղադրիչ
Ներգրավվել են հավասարաչափ իգական և արական սեռի ներկայացուցիչներ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Տարբեր միջազգային գրքերի «հայկականացնելու» գործընթացը կարող է համարվել կրկնօրինակման փորձ
Համագործակցություններ, համատեղ մրցույթներ և գործողություններ՝ ուղղված բնապահպանական կրթությանը
Կոնտակտային տվյալներ՝
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
nvard@armeniatree.org
Ծրագրի իրականացման վայր՝
Հայաստանի և Արցախի հանրապետություններ
Համագործակցություն՝
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ, միջազգային կառույցներ, համայնքային դպրոցներ