Առաջադրող՝ Էներգախնայողության աջակցման հիմնադրամ

Թամարա Բաբայան


Ծրագրի ղեկավար (2018-2020թթ․) 

ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի

02/2018 - 04/2022 

«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից

Ծրագրի նկարագրություն

«Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում իրականացվել են վերականգնվող էներգետիկայի խթանման միջոցառումներ: Այս նախագծերի իրականացումը ենթադրում է համայնքներում նոր մշակույթի, առևտրային նոր հարաբերությունների ձևավորում ու զարգացում: Ծրագրի շրջանակում Ապարան համայնքում ստեղծվել է համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության երկու համակարգ, որոնք աշխատում են Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում՝ տարեկան ընդհանուր 52 ՄՎտժ հզորությամբ։ Համայնքի առաջարկով  22 կՎտ և 11 կՎտ  արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգերը տեղադրված են համայնքապետարանի և Մշակույթի տան հարևանությամբ, որի արդյունքում երկու շենքերում էլ  հնարավոր է դարձել  ապահովել  էլեկտրաէներգիայի էական խնայողություն համայնքի համար։ Ծրագրի իրականացմանը զուգընթաց՝ մասնակից համայնքում իրականացվել են նաև իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: 

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝

tbabayan@worldbank.org 

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան

Համագործակցություն՝ 

Եվրոպական Հանձնաժողով, Ապարանի համայնքապետարան, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ ցուցադրական նախագծեր» 

Տրամադրված այլ տեղեկատվություն թեկնածուի մասին՝