Առաջադրող՝ Girls In Tech - Armenia (իրավաբանական ներկայացուցիչը՝ ԱՌԻԹ մշակութանորարարական ՀԿ)
Սեդա Պապոյան
Girls In Tech - Armenia (ԱՌԻԹ մշակութանորարարական ՀԿ) հիմնադիր և գործադիր տնօրեն
Ծրագրի նկարագրություն
Տեքստիլի շրջանառության #Fashion4Good հարթակի հիմնական նպատակը կայուն ու շրջանաձև տնտեսության զարգացումն է՝ կանանց համար հնարավորությունների ընդլայնման և զբաղվածության ապահովման միջոցով: Հարթակը միանգամից լուծում է մի քանի խնդիրներ.
Թվային հարթակի ստեղծում, որը կգործարկվի Հայաստանի բոլոր մարզերի տարբեր համայնքներից հավաքագրված կին օպերատորների միջոցով,
Համայնքային կանանց համագործակցային ցանցի ստեղծում, որը կնպաստի նրանց թվային, էկոլոգիական, ֆինանսական գրագիտության բարձրացմանը և զբաղվածությանը,
Հագուստի շրջանառություն նվիրատվության, վարձակալության կամ վերավաճառման միջոցով, ինչպես նաև տեքստիլ թափոնների վերօգտագործում՝ դրանցից նոր պիտանի իրեր/արտադրանք ստեղծելու միջոցով:
Կլիմայական
ազդեցություն
Շրջանաձև տնտեսության սկզբունքից բխող՝ CO2 և այլ ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, հողում, օդում, ջրում առկա կենսական տարրերի պահպանում, արգելոցների պահպանում
Գենդերային
բաղադրիչ
Ներգրավված են ավելի քան 100 կանայք և աղջիկներ ՀՀ բոլոր մարզերից, ովքեր ստանձնել են օպերատոր լինելու պատասխանատվությունը։ Նրանք այդ ուղղությամբ անցել են վերապատրաստում և պատրաստվում են լինել ծրագրի դեսպանները
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Fashion4Good-ը միակ միասնական թվային հարթակն է Հայաստանում, որտեղ կարելի է վաճառել, վարձակալել կամ նվիրաբերել հագուստ
Կոնտակտային տվյալներ՝
Girls In Tech - Armenia (ԱՌԻԹ մշակութանորարարական ՀԿ)
seda.papoyan@girlsintech.org
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ մարզեր, ք․ Երևան
Համագործակցություն՝
ԵՄ, ՄԱԶԾ/Կոլբա լաբ