Առաջադրող՝ «Լոռու մարզի Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
Նարինե Հովհաննիսյան
Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի
ֆիզիկայի ուսուցչուհի
Դասասենյակների էներգաարդյունավետության բարձրացում և ֆոտովոլտային կայանի տեղադրում
12/2020-12/2021
Ծրագրի նկարագրություն
«Դասասենյակների էներգաարդյունավետության բարձրացում և ֆոտովոլտային կայանի տեղադրում» նախագիծն իրականացվել է «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն էր բարձրացնել դպրոցում էներգաարդյունավետության մակարդակը, իրականացնել դպրոցի էներգիայի սպառման ուսումնասիրություն, զարգացնել «կանաչ» հմտություններ՝ իրականացնելով էներգետիկ արդյունավետության բարձրացման գործողություններ: Դպրոցում ձևավորված «կանաչ» ջոկատը՝ ֆիզիկայի ուսուցիչի ղեկավարությամբ, ձեռք է բերել տեսական և գործնական գիտելիքներ, իրակացրել է դպրոցի էներգետիկ գնահատում, որի հիման վրա մշակվել է դպրոցի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը և նեկայացվել մրցույթում և հաղթող ճանաչվել: Արդյունքում՝ դպրոցի տանիքին տեղադրվել է 5կՎտ հզորությամբ կայան, դպրոցի դասասենյակներից 3-ի դռները փոխարինվել են նոր ջերմամեկուսիչ դռներով։ Ծրագրի իրականացման ընթացքում կազմվել է «Խնայենք էներգիան` փրկենք մոլորակը» թեմայով պատկերազարդված խորհուրդների ցանկը` թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։
Կլիմայական
ազդեցություն
5կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանի տեղադրում, որը կրճատում է դպրոցի էներգսպառումը տարեկան շուրջ 8000կՎտ•ժ-ով,
CO2 արտանետումների կրճատում տարեկան 3,4 տոննայով
Երեք դասասենյակների դռների փոխարինում ջերմամեկուսիչ դռներով, արդյունքում ՋԳ արտանետումների կկրճատում՝ տարեկան ևս 432կգ-ով
Գենդերային
բաղադրիչ
Ձևավորված «Կանաչ» ջոկատի» կազմում ներգրավվել են 11 սովորողներ` 6 աղջիկ և 5 տղա
Ջոկատի ղեկավար-ֆիզիկայի ուսուցչուհին, ծրագրի իրականացմամբ ոգեշնչված, այժմ սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրայի «Էներգախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ» բաժնում
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագրի կրթական բաղադրիչը հնարավոր է կրկնօրինակել այլ դպրոցներում: Ձեռք բերված գիտելիքը և հմտությունները կիրառելի են ինչպես առօրյայում, այնպես էլ դպրոցի այլ ծրագրերում
Ձևավորվել է էներգաարդյունավետ վարքագիծ
Կոնտակտային տվյալներ՝
Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց
hovhannisyannarine1984@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր
Համագործակցություն՝
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ, ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիր