Առաջադրող՝ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց
Սուսաննա Սիմոնյան
Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց,
Ֆիզիկայի ուսուցչուհի
Լուսավոր դպրոց
12/2020-10/2021
Ծրագրի նկարագրություն
«Լուսավոր դպրոց» նախագիծն առաջարկվել և իրականացվել է «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում, որի նպատակն է դպրոցում բարձրացնել իրազեկվածությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանը, սովորողներին մասնակից դարձնել դպրոցի էներգաօգտագործման գնահատմանը և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ֆիզիկայի ուսուցիչի ղեկավարությամբ ձևավորված «կանաչ» ջոկատի կողմից առաջարկվեց «Լուսավոր դպրոց» նախագիծը և արդյուքնում կառուցվեց 10կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայան, որը տարեկան կարտադրի 16 000 կՎտԺ էլեկտրաէներգիա՝ տարեկան կտրվածքով խնայելով 768000 ՀՀ դրամ։ Գումարը կուղղվի դպրոցի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված այլ միջոցառումներին, օրինակ՝ LED լամպերի ձեռքբերմանը: Դպրոցի աշակերտների անիմիջական մասնակցությամբ իրականացվեցին արևային կայանի տեղադրման աշխատանքները, այդպիսով աշակերտները ձեռք բերեցին գործնական հմտություններ և իրազեկվեցին «կանաչ» տեխնոլոգիաների բնապահպանական և սոցիալ-տնտեսական օգուտների մասին:
Կլիմայական
ազդեցություն
Տեղադրված 10կՎտ դրվածքային հզորությամբ կայանը կրճատում է տարեկան շուրջ 6,8տոննա ածխածնի երկօքսիդի արտանետումը մթնոլորտ
Արտանետումներ կրճատում փոխարինված LED լամպերի արդյունքում
Գենդերային
բաղադրիչ
Որպես շահառուներ և մասնակիցներ հանդես են եկել դպրոցի աշխատակիցները և աշակերտները՝ կանանց և տղամարդկանց հավասար բաշխվածությամբ
Ձևավորված «Կանաչ» ջոկատի կազմում ներգրավվել են և՛ աղջիկներ և՛ տղաներ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Այլ ուսումնական հաստատությունների համար կազմակերպված տեղեկատվական հանդիպումները խթան կհանդիսանա նրանց կողմից այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառման համար
Կգործի վերականգնվող ֆոնդի սկզբունքը
Կոնտակտային տվյալներ՝
Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց
simonyan.susanna@inbox.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի
Համագործակցություն՝
ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիր, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ