Առաջադրող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոց

Հասմիկ Ումրշատյան


Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցիչ,

ՄԿԱ գծով փոխտնօրեն

«Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» մրցույթ

09/2021 - 12/2021

Ծրագրի նկարագրություն


Մրցույթի նպատակն է բարձրացնել երիտասարդների շրջանում կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ իրազեկվածությունը և ներգրավել նրանց կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները մեղմելու և կանխարգելելու, ինչպես նաև հարմարվողականության միջոցառումների մշակման գործընթացներում: Աշակերտները, ուսումնասիրելով կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը համայնքում, կատարելով հետազոտություններ, առաջարկեցին մեղմելու և կանխարգելելու հարմարվողականության միջոցառումներ. օրինակ՝ համայնքում ինչպիսի մշակաբույսեր կարող են աճեցվել: Ուսումնասիրեցին նաև ջերմատները, ծանոթացան օրգանիկ գյուղատնտեսության, կաթիլային ոռոգանը և առաջարկեցին լուծումներ՝ պատրաստելով հաղթական տեսանյութ։

Կլիմայական

ազդեցություն

  • Իրազեկվածության բարձրացում և լուծումների մշակման նոր հմտությունների զարգացում շուրջ չորս տասնյակ աշակերտների շրջանում

Գենդերային

բաղադրիչ

  • Ծրագրին մասնակցել է 16 տղա և 24 աղջիկ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

  • Աշակերտները ստացած գիտելիքները փոխանցեցին 100-ից ավել բնակիչների և աշակերտների շրջանում

  • Տեսանյութի միջոցով առաջարկի հանրայնացում

Կոնտակտային տվյալներ՝


Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոց

umrshatyan.a@mail.ru

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ, Գեղարքունիքի մարզ

Համագործակցություն՝

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիր