Առաջադրող՝ ՀՀ ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ
Վարդուհի Մարգարյան
Դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, հիդրոլոգիայի կենտրոնի առաջին կարգի մասնագետ
Կլիմայական հիմնական բնութագրերի փոփոխության միտումները և դրանց մեղմմանն ուղղված լուծումները ՀՀ-ում
01/2010 -03/2022
Ծրագրի նկարագրություն
Կլիմայի փոփոխությունը ուժեղ ազդեցություն ունի չորային (արիդ) տարածաշրջաններում, որտեղ տարվա տաք շրջանում գոլորշացման և օդի ջերմաստիճանի աճը բերում է չորայնության ավելացման և անապատացման գործընթացի ինտենսիվացմանը: Ծրագրի շրջանակներում վերլուծվել, պարզաբանվել և գնահատվել է ջրաօդերևութաբանական հիմնական բնութագրերի բազմամյա դինամիկան ու միտումները կլիմայի փոփոխության համատեքստում՝ օգտագործելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բազմամյա դիտարկումների ջրաօդերևութաբանական փաստացի տվյալները։ Արդյունքում՝ վեր են հանվել ջրաօդերևութաբանական հիմնական բնութագրերի արդյունավետ օգտագործման, կանոնավոր թարմացման և պահպանման հիմնահարցերը, կանխատեսվել են ջրաօդերևութաբանական հիմնական բնութագրերի հնարավոր փոփոխությունները 2050 և 2100 թվականների կտրվածքով, գնահատվել են ջրաօդերևութաբանական հիմնական բնութագրերի բազմամյա փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները և այլն։ Մշակվել և առաջարկվել են դիտարկված փոփոխությունների հետևանքների մեղմման ուղիներ ու կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության միջոցառումներ:
Կլիմայական
ազդեցություն
Ոլորտային քաղաքականության ու ռազմավարության մշակման և իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող ուսումնասիրություն, կանխատեսումներ
Գիտահեն որոշումների կայացում
Գենդերային
բաղադրիչ
Ուսումնասիրություններում ներգրավված կանանց մասնակցությունը կազմում է մոտ 70 %
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Մեթոդաբանությունը կիրառելի է ՀՀ տարբեր տարածաշրջանների համար ջրաօդերևութաբանական բնութագրերի դինամիկայի և միտումների մոդելների մշակման համար
Կոնտակտային տվյալներ՝
ՀՀ ՇՄՆ ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ, ԵՊՀ
vmargaryan@ysu.am
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք․Երևան
Համագործակցություն՝
ՀՀ ՇՄՆ ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ, ԵՊՀ