Լյուսիլ Ջանինյան 


Նախագծի ղեկավար

Վաղ թռչուն/Early Bird

07/2021- մինչ այժմ 

«Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից

Ծրագրի նկարագրություն

Նախագծի նպատակն է արվեստի ճղյուղերից մեկը՝ երաժշտությունը, միացնել բնապահպանական խնդիրներին, քանզի, ինչպես դասական երաժշտությունն է հաճախ մեր օրերում ունենում որակային պահպանության կարիք, այնպես էլ երաժշտության սկզբնաղբյուր հանդիսացող՝ շրջակա միջավայրն ունի օրեցօր ահագնացող խնդիրների մասին իրազեկման ու դրանց համապատասխան լուծումներ տալու կարիք։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի տոմսերի վաղ ամրագրման համար մուտքագրվեց զեղչային համակարգ, որը կոչվեց ՎԱՂ ԹՌՉՈՒՆ։ Վաղ թռչունը պատկերվեց Սևանի որորի տեսքով, որը, գրանցված լինելով ՀՀ Կարմիր գրքում, ուներ ուշադրության և պահպանության կարիք։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի բոլոր համերգների պաստառների վրա և տեսանյութերում պատկերվեց Սևանի որորը՝ խոհրհդանշելով սպառնացող վտանգը։ Քանի որ համերգաշրջանը ունենում է հրավիրյալ համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագտներ՝  նրանց անվան կողքին այդ տեղեկությունը տարածելն իր դրական ազդեցությունն ու արձագանքը գտավ նաև միջազգային գործընկերների շրջանակում։ Նախագծին անուղղակիորեն միացած բազմաթիվ երաժիշտներ իրենց կատարումներից առաջ խոսել են խնդրի մասին իրենց ունկնդրի մոտ։

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Lucillejaninyan@gmail.com 

Ծրագրի իրականացման վայր՝

Հայաստանի Հանրապետություն և այլ երկրներ

Համագործակցություն՝ 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն