Առաջադրող՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ ՊՈԱԿ
Անգին Արշակյան
Արմավիրի տարածաշրջանի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար
Կախասնկերի արտադրություն
04/2022–06/2022
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է ստեղծել արտադրական պրակտիկ բազայ համայնքաբնակ ուսանողների համար։ Ծրագրի իրականացման արդյունքում կամավորական սկզբունքով քոլեջում մեկնարկել է կախասնկերի արտադրությունը։ Հիմնվել է ջերմատուն, թափոններից և առանց բյուջետային միջոցների ծախսման, սեփական նախաձեռնությամբ ուսանողների համար ապահովվել է պրակտիկ բազա։ Արտադրական պրակտիկ բազայի ստեղծումը հնարավորություն է ընձեռել ընդլայնել հաստատության հնարավորությունները և զարգացնել ուսանողների բիզնես գաղափարները, ցույց տալ, որ նույնիսկ կլիմայի անբարենպաստ պայմանները չեն կարող խոչընդոտել գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար պայմաններ ստեղծելուն, եթե կիրառվեն գիտահեն լուծումներ։
Կլիմայական
ազդեցություն
Ջերմատան հիմնում
Արհեստական պայմանների միջոցով կլիմայական անհրաժեշտ պայմանների ապահովում կախասնկերի արտադրության համար
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրում ներգրավված են եղել հավասարաչափ կանայք և տղամարդիկ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագիրը հնարավորություն է տալիս այլ քոլեջներին, ուսումնական հաստատություններին, ինչպես նաև գյուղատնտեսներին՝ կրկնօրինակելու փորձը և կիրառելու իրենց համայնքներում
Կոնտակտային տվյալներ՝
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ ՊՈԱԿ
armavir-75@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Արմավիրի մարզ
Ֆինանսավորում՝
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ ՊՈԱԿ