Առաջադրող՝ ԵՀ Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագիր

Նատալյա Լափաուրի


Հայաստանի համայնքների միության գլխավոր խորհրդական

Եվրոպական Հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիր

2016 - 2021 

«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն է աջակցել և խրախուսել Արևելյան գործընկերության տարածաշրջանի տեղական և տարածաշրջանային իշխանություններին հասնելու և իրականացնելու ավելի կայուն տեղական էներգետիկ և կլիմայական քաղաքականություն՝ նվազեցնելով նրանց կախվածությունը հանածո վառելիքից, բարելավելով էներգամատակարարման անվտանգությունը և նպաստելով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողություններին: Ծրագրի գործողությունները ներառում են Դաշնագրին անդամակցող համայնքների համար համայնքային ռազմավարությունների մշակում, առավել խոստումնալից և առաջնահերթ գործողությունների համար ֆինանսական ռեսուրսների ներգրավում, գործողությունների իրականացման աջակցում, արդյունքների մշտադիտարկում: Ռազմավարությունների իրականացումը նպաստում է համայնքների էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էներգասպառման հետ կապված ծախսերի նվազեցմանը, ջերմոցային գազերի նվազեցմանը և բնակիչների համար ապրելու ավելի հարմարավետ պայմանների ստեղծմանը: 

Կլիմայական 

ազդեցություն

Գենդերային

 բաղադրիչ

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

Կոնտակտային տվյալներ՝

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիր

natalya@caa.am 

Ծրագրի իրականացման վայր՝

Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող 27 համայնք (հատկապես Արթիկ և Ապարան համայնքներ)

Ֆինանսավորում՝

Եվրոպական հանձնաժողով, պետական և համայնքային բյուջեներ, այլ աղբյուրներ