Առաջադրող՝ EBRD GEFF-ը Հայաստանում
Լարիսա Հարոյան
Տեքսուորլդ ՍՊԸ
տնօրեն
Տեքստիլի զարգացումը Հայաստանում՝ վերականգնվող էներգետիկայի կիրառմամբ
07/2019 - 10/2019
Ծրագրի նկարագրություն
Երկարաժամկետ ֆինանսական կայունության ապահովման և հետգնումից հետո ծախսատարության նվազեցման նպատակով 100 կՎտ հզորությամբ արևային կայանի կառուցումն ընկերության արտադրության կազմակերպման շենք-շինության տանիքին խթան կհանդիսանա ընկերության մրցունակության բարձրացման համար: Ֆոտովոլտային կայանի շահագործումը թույլ է տալիս ընկերությանը տարեկան ապահովել 7,2 մլն ՀՀ դրամի խնայողություն՝ տարեկան 142 ՄՎտժ էներգիա արտադրելու արդյունքում: Նախագիծն իրականացնող ընկերությունը 12 տարի երաշխիքային սպասարկում է տրամադրել, իսկ սարքավորումներն արտադրող գերմանական ընկերությունը՝ տվել է 30 տարվա երաշխիք, և քանի որ միջինացված տվյալներով արևային կայաններն ունենում են առնվազն 20 տարվա արդյունավետ կյանք, 7 տարում ետգնում ապահովելուց հետո մնացյալ 13-23 տարիներին կայանը կապահովի կայուն ծախսածածկում:
Կլիմայական
ազդեցություն
Կանխվել է տարեկան 62 տոննա ածխաթթու գազի արտանետումը
Գենդերային
բաղադրիչ
Ղեկավարը կին է, աշխատակիցների մեծամասնությունը նույնպես կանայք են, շուրջ 190 կին
Ընկերությունը մշտական աշխատանք է ապահովում համայնքի տեղաբնակ կանանց համար, նպաստում է նրանց մասնագիտական աճին, սոցիալական խնդիրների լուծմանն ու կյանքի որակի բարելավմանը
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ընկերությունը հայտնի է որպես արտահանող և խոշոր հարկատու և ցանկացած գործողություն ընկալվում է որպես ուշադրության արժանի, և տեղադրված կայանը կրկնօրինակման ներուժ և հավանականություն ունի թե՛ գործընկերների, թե՛ մրցակիցների ու հարևանների կողմից
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Արմավիրի մարզ, Մերձավան համայնք
Համագործակցություն՝
ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագիր՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի միջոցով։ Մատակարար՝ "ԷԿՈ ՍՏԵՊ" արևային էներգիայի լուծումներ