Առաջադրող՝ Երևանի քաղաքապետարան
Գայանե Ներսիսյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ
Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ լուծումներ
2020 – շարունակական
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է նվազեցնել հողի և օդի աղտոտվածության մակարդակը, բարելավել ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և միկրոկլիմայական պայմանները, ավելացնել կանաչ տարածքները՝ նպաստելով ջերմաստիճանի նվազեցմանը: Քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ծաղկող, պատնեշային թփապատման միջոցառումը բնահեն լուծում է, որի արդյունքում տրանսպորտի կողմից արտանետվող մթնոլորտային աղտոտիչները, ձայնային աղմուկը, թրթռումները և այլն կլանվում են պատնեշային և էկոլոգիապես կայուն ծառաթփատեսակների կողմից՝ մեղմելով դրանց բացասական ազդեցությունը և ստեղծելով բարենպաստ միկրոկլիմա: Ծառաթփատեսակների շարքում ընդգրկված են նաև այգիներում, պուրակներում տնկվող մշտադալար տեսակներ, ինչպես նաև բնահեն լավագույն լուծում հանդիսացող այլընտրանքային կանաչապատման տարր հանդիսացող մագլցող տեսակներ, որոնցով հնարավոր է կանաչապատել լանջային տարածքները, շենքերի ֆասադները և տանիքները:
Կլիմայական
ազդեցություն
Բուսական պատնեշի միջոցով բույսերի կողմից կլանվում է աղտոտիչների 40-60%-ը, ինչը շատ կարևոր բնապահպանական միջոցառում է հատկապես քաղաքային միջավայրի համար
Գենդերային
բաղադրիչ
Ծրագիրը մշակվել է կանանց կողմից, որի իրականցմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և նրան ենթակա ՀՈԱԿ-ի տղամարդ աշխատակիցներ
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագիրը կամ միջոցառումը շարունակելի է և վերջնական նպատակներից մեկը բնակչության մեկ շնչին բաժին հասնող կանաչ տարածքի ավելացումն է, քանի որ ներկայումս այդ թիվը Երևանի համար կազմում է 8 քառ․ մետր, 9-ի փոխարեն
Կոնտակտային տվյալներ՝
Երևանի քաղաքապետարան
gayane.nersisyan@yerevan.am
Ծրագրի իրականացման վայր՝
Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներ
Ֆինանսավորում՝
Երևանի քաղաքապետարան