Առաջադրող՝ Երևանի պետական համալսարան
Մարինե Առաքելյան
ԵՊՀ-ի կենդաբանական Ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ
Կենդանիների վտանգված տեսակների վրա ԿՓ բացասական ազդեցության մեղմում և վտանգավոր ինվազիվ տեսակների ներթափանցման կանխարգելում
02/2020 -12/2023
Ծրագրի նկարագրություն
Կենսաբազմազանության կորուստը կանխատեսելու և կլիմայի փոփոխության հետևանքները մեղմացնող միջոցառումներ պլանավորելու համար Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել անհետացող կենդանիների և վտանգավոր ինվազիվ տեսակների բազմաբնույթ և լայնածավալ գնահատման ժամանակակից հետազոտություններ, ինչպես նաև մասնագետների պատրաստում: Ծրագիրը ներառում կլիմայի փոփոխությունից կախված անողնաշարավոր (փափկամարմիններ, սարդեր, թեփուկաթևավորներ) և ողնաշարավորների (ձկներ, երկկենցաղներ, սողուններ, կաթնասունների) կենդանիների համար տարածման և գենետիկական տվյալների բազայի ստեղծում և մոդելային վտանգված և ինվազիվ տեսակների տարածման շեղումների կանխատեսում կլիմայի փոփոխության տարբեր սցենարների հիման վրա։ Կենդանիների գենետիկական բազամազանության և տարածվացության Էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծումը և կենսաբանական գործընթացների մոդելավորումը նպաստելոու են կենդանիների մասին տարաբնույթ տեղեկատվության հավաքին, ինչն իր հերթին կհանգեցնի էկոհամակարգերի մասին ավելի ամբողջական պատկերի ստեղծմանը:
Կլիմայական
ազդեցություն
Տպագրվել է 9 գիտական հոդված, նախատեսվում է 12 նոր հոդված։
Նախատեսվում է կլիմայի փոփոխության հետ կապված մագիստրոսական ծրագիր
10 տարբեր գիտաժողովների մասնակցություն
Գենդերային
բաղադրիչ
Աշխատանքային հնարավորություն 1 մագիստրոս, 2 ասպիրանտ, 2 կ․գ․թ․ կանանց համար
Խմբի ղեկավարը կին է
Խումբը բաղկացած է 6 կանանցից և 2 տղամարդուց
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Ծրագիրը կրկնօրինակվելու ներուժ ունի այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում
Առնվազն 20 ուսանող կվերապատրաստվի էկոհամակարգերի դաշտային մոդելավորման ոլորտում
Կոնտակտային տվյալներ՝
ԵՊՀ-ի կենդաբանական Ֆակուլտետ
arakelyanmarine@ysu.am
Ծրագրի իրականացման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Համագործակցություն՝
APPEAR Preparatory Funding,
«Caucasus Barcode of Life»ծրագիր