Առաջադրող՝ Եղվարդ երիտասարդական-բնապահպանական ՀԿ

Ելենա Ամիրյան


Փորձագետ

Հանրային իրազեկման միջոցառումների իրականացում

2019-2020

«Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից

Ծրագրի նկարագրություն

Իրականացվել են՝ «Ժամանակն է գործել», «Դարձի´ր էներգախնայող», «Այսօր, վաղվա համար», «Այսօր վաղվա համար՝ մեկ քայլ առաջ» և այլ բնապահպանական ծրագրեր՝ ուղղված կլիմայի փոփոխության մեղման լուծումներին և/կամ հարմարվողականությանը: Միջոցառումները նպաստել են կլիմայի փոփոխության և մի շարք բնապահպանական խնդիրների վերաբերյալ մարզային ակտիվ երիտասարդերի ներգրավվածությամբ և նրանց շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ և տարածմամբ: Դասընթներ են անցկացվել՝ Էներգախնայողության և էներգաարդյունավետության, միջազգային հաջողված փորձերի ներկայացմամբ, կարիքների գնահատման և լուծումների մոդելավորման, դրանց տեսակների բացահայտման և բնապահպանական հարցերում նորարարական մոտեցումների, ռեսուրսների ճիշտ և արդյունավետ կառավարման վերաբերյալ: Այս ամենը շարունակվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ամրապնդմամբ։ Իրականացվել են սոցիալական գովազդների պատրատման աշխատանքներ, աղբահանության և ծառատնկման միջոցառումներ։

Կլիմայական

ազդեցություն

  • Հանրային իրազեկման բարձրացում և էներգախնայող վարքագծի ձևավորմանն ուղղված գործողություններ

  • Ծառատնկման աշխատանքներ

  • Թափված տերևներից էկոիրերի պատրաստում

Գենդերային

բաղադրիչ

  • Որպես թիրախային խումբ գերակշռել են կանայք և երիտասարդները

Մասշտաբայնություն,

կրկնօրինակելիություն

  • Որպես ծրագրի շարունակություն՝ համայքներում երիտասարդության շրջանում իրականացվել են դասընթաց-սեմինարներ, գործնական աշխատանքներ

Կոնտակտային տվյալներ՝

«Եղվարդ» երիտասարդական- բնապահպանական ՀԿ

elenamiryan96@gmail.com

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ մարզեր

Համագործակցություն՝

Եվրախորհուրդ, Եվրոպական երիտասարդական հիմնադրամ, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն