Առաջադրող՝ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա
Ծաղիկ Կարոյան
Կաթիլ նախաձեռնող խմբի անդամ
Երիտասարդները հանուն կլիմայական արդարության
2018 – 2021
«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում կիսաեզրափակչի մասնակից
Ծրագրի նկարագրություն
Կլիմայի փոփոխության խնդիրներն առավել սուր են անդրադառնալու երիտասարդների վրա։ Երիտասարդները հանուն կլիմայական արդարության նախագիծը համախմբում է Նոյեմբերյան համայնքի երիտասարդներին՝ ներգրավելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախաձեռնություններում և իրականացնելով ծառատունկեր, աղբի կառավարման և վերամշակման վերաբերյալ հանդիպում քննարկումներ։ 2019թ.-ին Կաթիլ նախաձեռնող խումբը մասնակցել է «Էկոթոն Տավուշ. Տավուշի մարզի առջև ծառացած կլիմայական խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» խորագիրը կրող միջոցառմանը, որի շրջանակում որպես խնդիր ներկայացվել է համայնքում աղբի սխալ կառավարումը և անհրաժեշտ նվազգույն գերծիքների բացակայությունը, արդյունքում իրականացվեց մինի ծրագիր և համայնքի ութ բնակավայրերում տեղադրվեցին աղբամաններ: Կաթիլ նախաձեռնող խումբը 2020 և 2021 թվականներին իրականացրել է երկօրյա ամառային դպրոց-ճամբարներին, որոնց ընթացքում ութ բնակավայրերի երիտասարդները նախագծել են իրենց բնապահպանական նախաձեռնությունները և իրականացրել տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ:
Կլիմայական
ազդեցություն
Ծրագիր նպաստել է ածխաթթու գազի կլանման և անապատացման կանխմանը:
Գենդերային
բաղադրիչ
Ծրագիրը հետևել է գենդերային իրավահավասարեցմանը՝ ամբողջ ընթացքում հավասար հնարավորություններ ստողծելով կանանց և տղամարդկան ներգրավման և մասնակցության համար:
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Դպրոցականներ հետ շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ հանդիպում - քննարկումների և աղբի տեսակավորման վերաբերյալ ուսուցողական խաղերի արդյունքում երիտասարդները փոխանցել են իրենց գիտելիքները կրտսեր աշակերտներին։
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Տավուշի մարզ
Համագործակցություն՝
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ, «Այրես զարգացման հիմնադրամ», ԳՄՀԸ