Առաջադրող՝ ՀՀ Կոտայքի մարզի «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Աննա Արամյան
Ակունքի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ, «Պատանի բնասեր» խմբակի ղեկավար
«Մաքուր բնություն,
առողջ սերունդ»
2016 – մինչ այժմ
Ծրագրի նկարագրություն
Կլիմայական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի ապագա սերունդը լինի ավելի իրազեկված, կիրթ, խնայող և բնապահպանական աշխատանքները լինեն շարունակական։ «Պատանի բնասեր» խմբակի «Մաքուր բնություն, առողջ սերունդ» ծրագիրը դաստիարակում է սեր ու հոգատարություն հայրենի բնության նկատմամաբ՝ բնապահպանական, առողջապահական և էներգախնայողության վերաբերյալ գիտելիքի փոխանցմամբ։ Դասընթացների շրջանակում իրականացվում են գործնական աշխատանքի, ծառատունկի, կանաչ միջավայրի ստեղծման, խնամքի, աղբահավաքի և աղբի տեսակավորման (թուղթ և պլաստիկ) աշխատանքներ։ Իրականացվում են նպատակային արշավներ և էքսկուրսիաներ, որոնք ձևավորում են բնությունը սիրելու և այն անաղարտ պահելու մշակույթ։ «Պատանի բնասեր» խմբակի աշակերտները կազմակերպել են խաղ-սեմինար Ակունքի միջնակարգ դպրոցի կրտսեր դասարանի աշակերտների և Ակունքի համայնքի մանկապարտեզի փոքրիկների համար։
Կլիմայական
ազդեցություն
Ծառատունկ, կանաչ տարածքների ընդլայնում և պայքար ծառահատման դեմ
Մաքրապատում, աղբահավաք, աղբի տեսակավորում և վերամշակում
Գենդերային
բաղադրիչ
Ծրագրում հավասարապես ներգրավվելու հնարավորություն է տրված թե՛ տղաներին, և թե՛ աղջիկներին, սակայն աղջիկների մասնակցությունն ավելի մեծ է եղել
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Տարբեր բնապահպանական միջոցառումներին, մրցույթներին մասնակցություն, հաղթանակ
Աշակերտները ամեն տարի կազմակերպում են դասընթացներ տարրական դասարաններում և մանկապարտեզում
Կոնտակտային տվյալներ՝
«Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
anna.aramyan.2016@mail.ru
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Ակունք
Համագործակցություն՝
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ, «Էյ Թի Փի» ԲՀ, tapon.am, Էկո-Տապան ակումբ (SPARE), Ակունքի համայնքապետարան