Ծրագրի նկարագրություն
Պոլիէթիլենային տոպրակների շրջանառության նվազեցման համար, բացի պետական մակարդակով արգելքներից, ընկերության գերակա խնդիրն է շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտության գիտակցության բարձրացմանն աջակցությունը, էկոլոգիական բացասական հետքի նվազեցումը: Արտադրությունն իրականացվում է վերամշակվող թղթից, որոնց վաճառքի արդյունքում համարժեք պոլիէթիլենային տոպրակներ շրջանառության մեջ չեն մտնում, չեն արտադրվում և հնարավորություն է ստեղծվում փրկել շրջակա միջավայրը պոլիէթիլային տոպրակների և պլաստիկ տարաների աղտոտումից, կենսաբազմազանությունը՝ ոչնչացումից: Արտադրանքն առաքվում է ոչ միայն Երևան, այլ նաև տարբեր մարզեր, բնակավայրեր: Արտադրությանը զուգահեռ՝ իրականացվում են էկոկրթական իրազեկման արշավներ, ներկայացնելով նշված լուծումը։
Կլիմայական
ազդեցություն
Բնական միջավայրի աղտոտվածության կրճատում, էկոհամակարգերի պահպանություն
Պոլիէթիլենային տոպրակների արտադրության և օգտագործման կրճատում
Պոլիէթիլենային տոպրակների արտադրության նվազեցումից ջերմոցային գազերի կրճատում
Գենդերային
բաղադրիչ
Արտադրողների 75%-ը 30-45 տարեկան կանայք են, գնորդների 80%-ը նույնպես կանայք են՝ 20-35 տարեկան
Ընդգրկվել են տեղաբնակ կանայք
Մասշտաբայնություն,
կրկնօրինակելիություն
Թղթե տարաների պարզ արտադրական պրոցեսների պատճառով, ընկերության հաջողակ օրինակի, ինչպես նաև շուկայի պահանջարկի աճի արդյունքում աարտադրողների թիվը մեծացել է
Կոնտակտային տվյալներ՝
hyesayan17@gmail.com
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ Արագածոտնի մարզ, գ․ Բյուրական
Համագործակցություն՝
ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա, «Էկո աղբ» ՀԿ, «Դալմա-Սոնա» ՀԿ, ՀԵԿԱ, ՀԲԸՄ